f

Անկախ

1 ընտրովի տնօրենի փոխարեն դպրոցները կունենան 2 նշանակովի տնօրեն․ ԿԳՄՍՆ օրենսդրական նախաձեռնությունը


Դպրոցներն առաջիկայում կարող են ունենալ երկու ղեկավար՝ տնօրեն, որը կհամակարգի ուսումնական գործընթացը և վարչատնտեսական մասի համակարգող, որը կտնօրինի դպրոցի գույքն ու ֆինանսները։ Բացի այդ, առաջարկվում է դպրոցի տնօրենի պաշտոնը դարձնել նշանակովի՝ լիազորությունը վերապահելով ԿԳՍՄՆ կողմից ձևավորված մասնագիտական խորհրդին։

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Հանրակրթության մասին» օրենքում։ Այն արդեն իսկ անցել է հանրային քննարկումների փուլը, իսկ օրեր առաջ նաև ԱԺ-ում լսումներ տեղի ունեցան լրամշակված նախագծի վերաբերյալ։

Ոլորտի մասնագետները նշում են, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունն ունի դրական կողմեր, բայց ունի և վիճահարույց դրույթներ։

«Շատ առաջարկություններ բխում են առկա իրավիճակից և դրական են։ Բայց չեմ կարծում, որ այս օրենքը կլուծի այն խնդիրները, որ ունենք կրթության ոլորտում»,- «Անկախի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Փորձագետը նշում է, որ սույն օրենսդրական փոփոխությունը չի դիտարկում որպես քայլ կրթական համակարգը կառուցելու ուղղությամբ։ Դրա համար նախ պետք է ռազմավարություն ունենալ, որպեսզի մնացած գործողությունները բխեն դրանից։ Այլապես սա «փազլի մի կտոր է, որը հնարավորություն չի տալիս տեսնել ընդհանուր պատկերը»։

Այնուամենայնիվ, Խաչատրյանը կարևորում է, որ օրենքում շարադրվածը հաջողությամբ կյանքի կոչվի։  «Այսօր շատ հեշտ է համացանցից գաղափարներ վերցնել ու գրել սիրուն ծրագրեր, օրենքներ։ Բայց առաջ են գնում այն  պետությունները, որոնք կարողանում են իրենց գրածը խելամիտ ձևով  իրականացնել։  Ամենաբարդ բանը կյանքում ինչ-որ մի բան իրականացնելն է,և հենց  այստեղ ենք մենք կաղում,- ասում է Խաչատրյանը։-  Նախագծի վերաբերյալ  անհամաձայնություններ ունենալով հանդերձ մտածում եմ՝ եթե այս տեսքով ընդունվի, ու  շատ լավ իրականացնենք դրանում  գրածը, շատ լավ է լինելու։ Բայց եթե իրականացնենք։ Անգամ  եթե վատ բան ես գրում, բայց լավ իրականացնում ես, ավելի լավ է լինում, քան երբ  լավ բաներ ես գրում ու ոչինչ չես անում»։

Անդրադառնալով օրինագծի վիճահարույց կետերին՝ Սերոբ Խաչատրյանն ընդգծում է դպրոցի կառավարման համակարգի փոփոխությունը։Ասում է՝ այն մեծ ռիսկեր է պարունակում։ «Այս փոփոխությունը ենթադրում է, որ դրսից մարդ է գալիս դպրոց, ընդ որում այդ մարդը գալիս է բավական բարձր ստատուսով, այսինքն ինքը լինելու է այդ ողջ գույքի, ֆինանսների և վարչական պրոցեսների պատասխանատուն։ Բայց դրան զուգահեռ ունենք նաև տնօրեն։Սա խնդիրներ է ստեղծում, որովհետև հարց է առաջանում, թե որքանով իրենք իրար հետ արդյունավետ կհամագործակցեն»,- ասում է Խաչատրյանը։

Նա նաև հարց է բարձրացնում՝ վարչատնտեսական մասի համակարգողն ինչո՞վ է զբաղվելու ողջ աշխատանքային օրվա ընթացքում։ «Աշխատավարձերը հաշվապահն է փոխանցում։ Հաստիքացուցակն ու տարիֆիկացիան տարվա մեջ մեկ օր են հաստատվում։ Եթե մի տեղ ինչ-որ բան փչանում է, դրանով տնտեսվարն է զբաղվում։ Ըստ էության նա շատ բան չունի անելու, եթե իհարկե, դպրոցում վերանորոգում չի ընթանում»,- ասում է Խաչատրյանը։ 

Փորձագետի կարծիքով՝ ավելի ընդունելի կլինի, եթե իրավաբանական անձ լինի կառավարիչը, քանի որ այդպես գոնե մասնագիտացած կառույցի կվստահվի գործը։

«Կարևոր է, որ չանտեսվի իրավական աջակցության  հարցը, քանի որ այսօր դպրոցների տնօրենների ամենաթույլ տեղը իրավական գիտելիքների պակասն է։Վարչատնտեսական ղեկավարի համար իրավաբան  լինելու պահանջ չկա, այսինքն դպրոցն ունենալու է երկու տնօրեն, բայց էլի այդ իրավաբանական հարցերը մնալու են բաց»,- ասում է նա։

Խաչատրյանը նաև մատնանշում է երկու պաշտոնյաներին ներկայացվող պահանջների անհամաչափությունը։ Վարչատնտեսական մասի համակարգողը, որը տնօրինելու է դպրոցի ողջ գույքն ու ֆինանսները, պետք է ընդամենն ունենա բարձրագույն կրթություն և հանրային կառավարման ոլորտի ընդհանուր 5 տարվա ստաժ։ Մինչդեռ դպրոցի տնօրենը պետք է ունենա ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր, ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման 5 տարվա ծրագիր և յուրաքանչյուր 5 տարին մեկ ատեստավորվի՝ հիմնված իր ծրագրի կատարողականի վրա։

«Հաշվի առնելով  հայաստանյան իրողությունները՝ կա շատ մեծ ռիսկ, որ վարչատնտեսական մասի համակարգողը, որն ունի  ֆինանսական մեծ լծակներ և առանձնապես պատասխանատվություն չունի, կարող է դառնալ թիրախ քաղաքական միջամտությունների համար»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ թիրախն ավելի գրավիչ է այն առումով, որ հնարավոր է՝ մեկ անձն իրականացնի մի քանի դպրոցների ֆինանսական կառավարումը։

«Սա Հայաստանն է։ Բոլորս էլ գիտենք, երբ այստեղ ասում են՝ այս կամ այն բաներն էլ չեն լինելու, ոչ մեկը չի հավատում, որովհետև ոչ մի երաշխիք չկա։ Հայաստանում  արժեքային,  մտածողության, համակարգային որևէ  փոփոխություն չի եղել, հետևաբար ցանկացած  արատավոր երևույթ ցանկացած պահի կարող է հետ գալ»,- ասում է նա։

Կրթության փորձագետը նաև նշում է, որ կառավարման համակարգի առաջարկվող փոփոխությունը բերելու է նրան, որ տնօրենն այլևս մոտիվացված չլինի գումար խնայելու հարցում․ «Հիմա, երբ ֆինանսների պատասխանատուն տնօրենն է, ինքը մտածում է փող խնայելու մասին, որովհետև այդ խնայողությունն  իրեն հնարավորություն  է տալիս լրացուցիչ այլ ծրագրեր իրականացնել, իսկ այս դեպքում տնօրենը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու  գումար խնայել, հակառակը, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ավելի շատ գումար կարողանա պոկել վարչատնտեսական պատասխանատուից, անընդհատ ասելու է՝ մեզ սա է պետք, նա է պետք, և այդտեղ կարող են որոշ առումով նաև կոնֆլիկտներ առաջանալ»։ 

Նա նաև ընդգծում է՝ դպրոցում բովանդակությունը, շենքը, գույքը միմյանց հետ փոխկապակցված են։ Ինչքան էլ  օրենքով  փորձենք սահմանազատել լիազորությունները, բայց իրական կյանքում այդ ամենը տարանջատել հնարավոր չէ։«Հիմա պատկերացրեք՝ դասարանում մի բան է կոտրվել, տնօրենը պետք է ասի՞՝ զանգեք վարչատնտեսական տնօրենին, թող այդ հարցով  զբաղվի։ Մի քիչ խառն է …։ Եթե դու թղթի վրա ինչ-որ բան փոխում ես, չի նշանակում, որ իրական կյանքում էլ է փոխվում»։ 

Բացի այդ, կառավարման համակարգի տարանջատմամբ նոր հաստիք է առաջանում, որը պետբյուջեի վրա լրացուցիչ ծախս է արժենալու։ «Անգամ ամենամեղմ հաշվարկի դեպքում  մոտ 400 մարդ է պետք գալու։ Եվ  քանի որ վարչական պաշտոն է, չի կարող  ցածր աշխատավարձ ստանալ»,- ասում է Խաչատրյանը։

Խոսելով  կրթության ֆինանսավորման ավելացման հնարավորությունից՝ փորձագետը նշում է, որ դա կախված է տնտեսության վիճակից։ «Որքանով տեսնում եմ  նախարարության քայլերը, իրենք վստահություն ունեն, որ առաջիկայում մեծ փողեր են գալու դեպի կրթություն, որովհետև և նոր չափորոշիչներն են ենթադրում գումարի մեծացում, և  կամավոր ատեստավորումը, և նոր ղեկավար պաշտոնի ստեղծումը։ Նախարարությունը սրանով ազդանշան է  տալիս, որ մեծ փողեր է ակնկալելու բյուջեից, բայց ես չգիտեմ՝ կառավարությունը կարողանալու է այդ փողերը տալ, այստեղ խոսքը միլիարդների մասին է։ Եթե չտա, կոլափս է լինելու, և ամեն բան մնալու է թղթի վրա»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով  փոփոխությանը, որով տնօրենը նշանակվելու է, ոչ թե ընտրվելու՝ Խաչատրյանն ասում է․ «Այո,  ժողովրդավարական է, երբ տնօրենին ընտրում է ծնողը, ուսուցիչը, համայնքի ներկայացուցիչը, դա թղթի վրա  ժողովրդավարական է, բայց այն, ինչ իրականում տեղի էր ունենում, թայֆայականություն էր։  Բայց երբ ինչ-որ մի բան չի աշխատում, պետք է փորձես դա կարգավորել։ Խնդրի լուծումը պարտադիր չէ, որ պետք է լինի դրանից հրաժարվելը»։ Փորձագետի կարծիքով՝ այսպիսով ԿԳՄՍՆ-ն ընդունում է, որ անկարող է այդ իրավիճակը կառավարել և այնպես անել, որ տնօրենին ընտրեն ըստ ծրագրի և արժանիքների։ Բայց տնօրենին նշանակող մասնագիտական խորհուրդ ստեղծելը դեռ երաշխիք չէ, որ օբյեկտիվ ընտրություն է լինելու, որ խորհրդի վրա ճնշումներ չեն գործադրվելու նախարարության, մարզպետի, քաղաքապետի կամ այլ պաշտոնյայի կողմից։ 

«Այսինքն, ինչ էլ անում  ես, նույն խնդիրներին ես դեմ առնում։ Պատճառը մեր մշակույթն է։ Հայտնի արտահայտություն է՝  մշակույթը ցանկացած ռեֆորմ որպես նախաճաշ ուտում է։ Այսինքն՝ ինչ ռեֆորմ անում ես,  այդ ռեֆորմը հանդիպում է քո մշակույթին»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ տնօրենի ընտրության հարցում շատ բան չի փոխվելու, նույն մարդիկ, որ նախկինում ընտրվելու էին, հիմա կնշանակվեն։ 

 

դպրոց խմբագրի ընտրանի հանրակրթություն ԿԳՄՍՆ դպրոցի տնօրեն օրենսդրական փոփոխություններ Սերոբ Խաչատրյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին