f

Անկախ

ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի ԺՊ-ներին ասել եմ՝ ձեզ ԺՊ նշանակելով, չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու. վարչապետ


Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի ԺՊ-ներին ուղեկցել է տնօրենի աշխատասենյակ, դուռը բացել և ասել՝ դուք կաշխատեք այստեղից։

«Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին եւ Արման Սարգսյանին նշանակել եմ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող եւ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ինքս երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակ, դուռը բացել եւ ասել եմ՝ դուք կաշխատեք այստեղից եւ նույնը Արման Սարգսյանին։ Ես ասել եմ՝ ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու, այսինքն՝ ասել եմ, ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք առաջիկա օրենքով սահմանված 6 ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ վարչապետի միջեւ լիարժեք, փոխադարձ վստահություն կա. «Ինչը չի նշանակում, որ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ամենատարբեր երեւույթների մեջ ներքաշված կլինեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ոստիկանությունում սկսվել է մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ. «ԱԱԾ-ում նույնպես մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ ենք սկսում։ Այդ 2 համակարգերը դառնալու են ժողովրդավարական իրավակարգի հենասյուները։ Այս պահի դրությամբ արդարացրել են, բայց ես անթերի չեմ համարում ԱԱԾ-ի եւ Ոստիկանության աշխատանքները»։

 

Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ Կապան մամուլի ասուլիս ՀՀ Ոստիկանություն ՀՀ ԱԱԾ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես գուցե սիրված, բայց լիովին ձախողված կառավարություն». Արտակ Զաքարյան
Վարչապետն էսօրվա իրա լայվում հայտարարեց, որ դիմակները 95%֊ով պաշտպանում են վարակից։
Թրամփը հայտարարությամբ է հանդես  եկել
Այվազովսկու «Նեապոլիտանական  ծոց» կտավը  վաճառվել է  աճուրդում
Նոր Հայաստանում, նոր բարոյականություն, նոր մատնիչներ
Կորոնավիրուսային հեղափոխություն
Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն երբ կհամաձայվի հեռանալ
Հռոմի պապը դատապարտել  է  ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումները
Նյու  Յորքում անկարգությունների ընթացքում շուրջ  200 քաղաքացի է բերման ենթարկվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին
Երկիրը աղետի ճարակ. Փաշինյանը մեղավոր է՝ պետք է հեռացվի
Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Պարզվում է պողոսն էնքան էլ պողոս չի
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով
Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական Անհնազանդություն
Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր
ՊՆ-ն հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին
Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է
Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումների  անտեսման  համար
ԱՄՆ-ը կարող է արգելել  չինական ավիաընկերությունների  թռիչքները
Պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից, որպեսզի նա գնա «էլիտար» դպրոց. խոսքեր չունեմ. նախարար
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան
Ավելին
Ավելին