f

Անկախ

Գիտությունը կարևորում ենք միայն խոսքերով․ կառուցապատողները ոստիկանների ուղեկցությամբ կտրել են Գիտատեխնոլոգիական  կենտրոնի պարիսպն  ու ներխուժել տարածք


Այսօր վաղ առավոտյան, ժամը 7-ի մոտակայքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ կտրել են  ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը և ներխուժել  տարածք, իսկ անօրեն գործողություններին միջամտած պահակներին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Այս մասին ահազանգում են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից։ Դեպքի վայր հասած Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար կազմն էլ իր հերթին է ոստիկանություն կանչել, որպեսզի կանխեն կառուցապատող ընկերության անօրեն քայլերը։ Տեղի ունեցողը դեռ 2007-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Գիտատեխնոլոգիական կենտրոնի բակում գտնվող ջրավազանի անօրինական օտարման հետևանքն է․ տարածքի սեփականատերն ուզում է ջրավազանի տեղում բնակելի համալիր կառուցել, իսկ գիտնականներն էլ ահազանգում են՝ դա կվտանգի Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի,  Օրգանական քիմիայի ինստիտուտի և  Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի գործունեությունը։ 

Կենտրոնի գիտաշխատողներն առաջիկայում պատրաստվում են կրկին իրենց գիտական գործունեությունը  մի կողմ դնել և ցույցերի ու բողոքի ակցիաների դուրս գալ՝ փրկելու գիտական կենտրոնի և Հայաստանի ապագան։

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանն «Անկախի» հետ զրույցում վստահություն է հայտնում, որ  արարքի օրը պատահական չի ընտրված՝ կիրակի դեռ լույսը չբացված կենտրոնի տարածք են ներխուժել, որ մինչև արձագանք լինի, արդեն ջրավազանի տարածքում կառուցապատողները հաստատված լինեն, որոշակի աշխատանքներ իրականացրած լինեն։ Հակոբյանը սա գնահատում է որպես զոռբայության, խնդիրն ուժի միջոցով լուծելու փորձ։ Ասում է՝ եթե կառուցապատողն օրենքի հետ խնդիրներ չունենար, նման քայլի չէր դիմի։

Հակոբյանը չգիտի՝  կառուցապատող ընկերությունը շինթույլտվություն ունի, թե ոչ, բայց վստահ է՝ կենտրոնի տարածքով տեխնիկա անցկացնելու թույլտվություն հաստատ չունի, իսկ  ջրավազանի տարածք հասնելու համար պետք է անցնել Գիտատեխնոլոգիական կենտրոնին պատկանող տարածքով։ 

Հակոբյանը շեշտում է՝ իրենք նման թույլտվություն չեն տվել ու չեն պատրաստվում տալ, սակայն, եթե գիտական կենտրոնի  վրա ճնշումներ բանեցվեն  նման թույլտվություն ստանալու համար, նշանակում է՝ բարձրագույն մակարդակով պարզապես ցանկանում են վերացնել գիտական կենտրոնը, որը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ 

Գիտաշխատողը  նշում է՝ Գիտատեխնոլոգիական կենտրոնում ներկայում արտադրվում է 4 դեղամիջոց, որոնք վաճառվում են ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ԱՊՀ տարածքում, Կենտրոնը Գիտության կոմիտեի մրցութային ֆինանսավորմամբ 15 ծրագիր է իրականացնում, ունեն նաև միջազգային բազում համագործակցություններ, խնդիրներ են լուծում սաուդարաբական և շվեյցարական ընկերությունների համար։ 

Հակոբյանն ասում է՝ իրենց կենտրոնն  ունի բավարար պոտենցիալ՝ լուծելու փոքր և միջին քիմիայի ոլորտի ցանկացած խնդիր, ինչը կարևոր է ՀՀ անվտանգության տեսսանկյունից։ Մինչդեռ հնարավոր շինարարությունը՝ վիբրացիան ու փոշին, կվտանգեն գիտական ինստիտուտների  թանկարժեք սարքավորումների աշխատանքը, անհնար կդառնա այդ պայմաններում գիտական հետազոտություններ իրականացնելը։ Հակոբյանը նաև վստահ է՝ քիմիական լաբորատորիաներով հագեցած հինգ  մասնաշենքերով շրջապատված բնակելի համալիրի բնակիչները շուտով կսկսեն բողոքել արտանետումներից ու լաբորատորիաներից եկող հոտերից։ «Ազատության պողոտայում ամեն ոք բնակարան գնել չի կարող»,- ասում է նա՝ հավելելով, որ գնողներն էլ վստահաբար լավ կդժգոհեն ու այդ պարագայում չի բացառվում, որ գիտական ինստիտուտներին տեղից հանելու հարց կգա օրակարգ։ «Նման ենթակառուցվածքներով բացառիկ ինստիտուտ Հայաստանը նորից կառուցել չի կարող։ Սա բացառիկ ինստիտուտ է, որը պահպանելու և զարգացնելու պոտենցիալ ունենք։ Բայց կորցնելու դեպքում նորն ունենալ այլևս չենք կարողանա»,- ասում է նա։ 

Նշենք, որ 2021-ի ամռանը գիտական ինստիտուտների  աշխատակիցները բաց նամակներ էին հղել պետական այրերին, այդ թվում և վարչապետին՝ ուշադրություն հրավիրելով խնդրի վրա։ Բայց մինչև օրս կամ պատասխան չեն ստացել, կամ էլ «ես տեղյակ չեմ» բնույթի պատասխաններ են ստացել։ 

Հիմա գիտնականները հերթական անգամ խնդրի առաջ են կանգնած՝ կառավարությանը համոզելու, որ Հայաստանին գիտությունը պետք է, և գիտությունը միայն մարդիկ և ֆինանսներ չեն, այլ նաև տարածք է։ Հակոբյանն ընդգծում է՝ տեղի ունեցողը կարճաժամկետ մտածողության հետևանք է։ «Ում ձեռքը մի քիչ  փող է ընկնում, այլ բանի մասին չի մտածում, քան մի տուն սարքելը։ Սա ալյումին  հանձնողի հոգեբանություն է՝ ալյումինը հանձնեմ, այս պահին երկու կոպեկ գումար վաստակեմ, իսկ թե ալյումինից իրը ինչքան օգուտ կտար, դրա մասին ոչ մեկը չի մտածում»,- ասում է նա՝ հավելելով, որ պետական ատյաններն էլ խնդիրը համալիր չեն ուսումնասիրում, չեն դիտարկում, թե բնակելի համալիրի կառուցումից պետությունն ինչ օգուտ և ինչ վնասներ կունենա, միայն թղթերն են ուսումնասիրում, որոնցում հարցի իրավական կողմն է  ներկայացված։

Հակոբյանը վստահ է՝ խնդրի լուծումը կառավարության ձեռքին է, այն պետք է կամք դրսևորի և թույլ չտա Գիտատեխնոլոգիական կենտրոնի բակում բնակելի համալիր կառուցել։ Նա ընդգծում է՝ ժամանակն է, որ պետությունը խոսքը գործի վերածի և ցույց տա, որ իսկապես կարևորում է գիտությունը։

Նախապատմությունը

Ազատության պողոտա 26/1 հասցեում՝ քիմիական լաբորատորիաներով հագեցած տարածքում խորհրդային տարիներին ջրավազան է կառուցվել, որը ոչ միայն մեղմում էր միկրոկլիման, այլ նաև անվտանգային նշանակություն ուներ․ հնարավոր հրդեհի դեպքում ջրավազանի ջուրը ծառայելու էր հրդեհաշիջման աշխատանքներին։ Պայմանավորված գիտական հիմնարկների սուղ ֆինանսավորմամբ՝ 2000-ականներին ջրավազանը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, քանի որ ջրավազանի մաքրումը զգալի միջոցներ էր պահանջում։ Քաղաքապետարանն էլ այն օտարել է երրորդ անձի՝ այդ մասին տեղյակ չպահելով ինստիտուտին։ Արդյունքում, 2007-ից  ինստիտուտը զրկված է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։

Դեռ 2016թ.  դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել գույքի օտարումը։ Պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով:

Հարուցվել է քրեական գործ և իրականացվել է նախաքննություն, որի շրջանակներում հաստատվել է, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Քրեական հետապնդում, սակայն, չի իրականացվել արարքի  վաղեմության ժամկետի պատճառով։

Այս պարագայում քաղաքապետարանը, որպես թաղային համայնքների իրավահաջորդ,  ինքը պետք է օրենքով սահմանված գործողություններ ձեռնարկի՝ վերականգնելու համայնքին պատճառված վնասը և կնքված գործարքը չեղարկելու ուղղությամբ։

Նշենք, որ վիճարկվող վայրում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որը մասամբ կլինի բիզնես կենտրոն և մասամբ բնակելի հյուրանոցային համալիր։ Նախատեսվում է նաև ունենալ ստորգետնյա ավտոկայանատեղի։

Կառուցապատողը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է։


Գլխավոր լուսանկարը՝ 168․am-ի

գիտություն Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն ՀՀ ԳԱԱ խմբագրի ընտրանի քիմիա

168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Ավելին
Ավելին