f

Անկախ

Ստեղծենք համահայկական առցանց կրթության հարթակ․ծրագրավորողի առաջարկը ԿԳՄՍ նախարարությանը


Հախուռն ու չհամակարգված առցանց դպրոցական դասերի  փոխարեն կարող էինք ունենալ համակարգված գործընթաց մեկ միասնական հարթակում, եթե ինժեներ-ծրագրավորող Գրիգորի Դոխոյանի՝  դեռ մեկ տարի առաջ արված առաջարկությունն ընդունվեր իշխանությունների կողմից և դրա իրագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկված լինեին։

Երկու դպրոցահասակ երեխաների հայր Դոխոյանը պատմում է, որ համավարակի օրերին ընթացող առցանց դասերը խառնաշփոթ են հիշեցնում, քանի որ չկա միասնական մոտեցում՝ ամեն մեկը կիրառում է իրեն հասանելի տարբերակը և դասավանդման իրեն հասու մեթոդները։

«Օրինակ՝ հեռուստատեսությամբ տեսադասեր սկսեցին հեռարձակել, զուգահեռաբար դասերն են ընթանում Zoom հարթակում, բայց դրանց միջև կապ, փոխկապակցվածություն չկա։ Այսինքն չկա համակարգված մոտեցում»,- ասում է Դոխոյանը։

Նա նշում է, որ լայն կիրառում գտած Zoom հարթակը արդյունավետ է, եթե մասնակիցների թիվը չի գերազանցում 10-ը։ Ավելի շատ մասնակիցներով հանդիպման պարագայում աղմուկը խանգարում է և հոգնեցնում երեխաներին։ «Ամեն մեկի տանից մի քանի երեխա միաժամանակ դասի է մասնակցում, փոքր երեխաները խաղում են, ծնողներն աշխատում են, այսինքն տարբեր ձայներ են գալիս, չես կարող այնպես անել, որ լռություն լինի»,- ասում է Դոխոյանը՝ հավելելով, որ նման պայմաններում ուսուցչի բացատրած դասը երեխաների համար դժվարընկալելի է։

Նա ասում է, որ, օրինակ, իր երեխաների դպրոցում ծնողների դժգոհություններից հետո ժամանակավորապես դադարեցրել են Zoom հարթակում դասերը՝ դասավանդման ավելի արդյունավետ մոտեցումներ մշակելու համար։

«Դեռ մեկ տարի առաջ մեր ՏՏ ոլորտի ընկերություններից մեկում միտք առաջացավ, որ ստեղծվի համահայկական կրթական պորտալ, որտեղ բոլոր առարկաներից կլինեն տեսադասեր՝ կրթական ծրագրում ներառված բոլոր թեմաներով»,- ասում է նա։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է առաջացել միասնական հարթակի մտահղացումը՝ Դոխոյանն ասում է, որ հաճախ է պատահում, որ երեխաները հիվանդության պատճառով դասից բացակայում են։ «Ծնողն ուզում է օգնել երեխային, բայց չգիտի թե ինչպես կամ  ինչ են սովորում»,- ասում է նա՝ հավելելով, որ հարթակի գոյության դեպքում երեխան կամ երեխան և ծնողը միասին կդիտեն օրվա դասի վիդեոտարբերակը, ծնողը երեխային կբացատրի նրբությունները և արդյունքում երեխան թեկուզ և մեկ թեմայով հետ չի  մնա իր համադասարանցիներից։

Դոխոյանն ասում է, որ հարթակը կարող է օգտակար լինել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք պատահում է, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց մտավախություն ունեն, որ իրենց երեխաները չեն ինտեգրվի այստեղի կրթական համակարգին։ Միասնական հարթակի պարագայում երեխան, Հայաստանում չգտնվելով, կսովորի և կկարողանա հեշտությամբ ինտեգրվել կրթական գործընթացին ընտանիքի՝ Հայաստանում հաստատվելու դեպքում։

Հենց այս գործոնով պայմանավորված էլ՝ Դոխոյանը կարևորում է, որ հարթակը լինի պետական և շահույթ չհետապնդող, ոչ թե մասնավոր։

Դոխոյանն ասում է, որ իրենց առաջարկի համաձայն՝ հարթակի համար տեսադասեր կարող էին պատրաստել երկրի հեղինակավոր և լավագույն մանկավարժները։ Բայց նաև ցանկացած մանկավարժ կկարողանար իր ձայնագրած տեսադասը ներկայացնել հարթակում, եթե հարթակի բովանդակության որակը վերահսկող հանձնաժողովը հաստատեր, որ այն համապատասխանում է  պահանջներին։

«Նույն թեմայով մի քանի տեսադաս կարող է լինել՝ այսպիսով խթանելով մրցակցությունը»,- ասում է նա։ 

Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հարթակի  կիրառականությանը՝ նա նշում է, որ այդ պարագայում ուսուցիչը ստիպված չէր լինի Zoom հարթակում դաս բացատրել, այլ կհանձնարարեր տեսադասը լսել և ստեղծարար մոտեցումներով կխրախուսեր երեխաներին սովորել, կպատասխաներ նրանց հարցերին դասի վերաբերյալ։

«Zoom-ի դասերով պետք է ընդամենը գործընթացը համակարգվեր»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե ներկայում ներդրվող ջանքերն ընդամենն այս 1-2 ամսվա համար են, ապա ապարդյուն են։ Նրա կարծիքով՝ այս ամենի արդյունքում առանց շտապելու պետք է ստեղծվի համահայկական միասնական հարթակ առցանց ուսուցման համար։ «Այլապես կարելի էր հաջորդ տարվա կրթական ծրագրում ինտեգրելով լրացնել այս տարվա բացը»,- ասում է Դոխոյանը։

Հարցին, թե արդյոք պատկան մարմինները տեղյակ են իր առաջարկից,Դոխոյանն ասում է, որ տարբեր միջոցներով իր առաջարկի մասին դեռ մեկ տարի առաջ իրազեկել է թե ԿԳՄՍ նախարարությանը, թե ազգային ժողովին։ «Ամեն տեղ սահմանափակվել են ասելով, թե լավ բան է»,- ասում է նա՝ հավելելով, որ խոսքը դեռ գործի չի վերածվել։ Մինչդեռ Դոխոյանը վստահ է՝ ցանկության դեպքում համահայկական կրթական հարթակը կարելի է անգամ առանց պետբյուջեից գումար ծախսելու պատրաստել՝ վստահաբար կգտնվեն ներդրողներ, որոնք գումար կհատկացնեն նման գաղափարի իրագործմանը։

առցանց կրթություն

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին