f

Անկախ

Մեծ է շեշտադրումը իրավունքների վրա և թույլ է պարտականություններին վերաբերող պահանջների ձևավորումը․ փորձագետը կրթության զարգացման ծրագրի մասին


Կրթության զարգացման մինչև 2030թ․ պետական ծրագրի ուժեղ և թույլ կողմերի մասին է «Անկախը» զրուցել  «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ՀԿ ղեկավար, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանի հետ։

-Տիկին Դավթյան,  7 տարի պահանջվեց, որպեսզի պատկան մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, հանրությանը ներկայացնի կրթության  մինչև 2030թ․ զարգացման պետական  ծրագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում փաստաթուղթը՝ արդյո՞ք այն ամբողջական է և հղկված։

-Ծանոթացել եմ փաստաթղթին և անկեղծորեն զարմացած եմ, որ կրթության զարգացման տեսլականի մասին գեղեցիկ շարադրված նյութն  այսօր ներկայացվում է որպես ծրագիր։ Ըստ իս՝ պետական մակարդակով երկարաժամկետ ծրագրի ձևաչափը պետք է պարունակի ավելի հստակ և կոնկրետ նպատակներ, ժամանակացույց, գործողություններ և թվեր, այն պետք է հիմնված լինի նախորդ տարիների կրթության զարգացման ծրագրերի SWOT վերլուծության վրա, որպեսզի ընկալվի որպես պետական արժեքավոր փաստաթուղթ։ Կան ոլորտներ, խնդիրներ, որոնք առհասարակ ներառված չեն ծրագրում, դրանց առումով մնում են բազմաթիվ հարցեր։ Պատշաճ մակարդակով ներկայացված չեն այն գործիքակազմն ու  ռազմավարական քայլերը, որնք նախատեսվում է իրականացնել այս կամ այն խնդիրները լուծելու համար։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ծրագրի գերակա նպատակը ՀԿ-ների համար պետական կառավարման մեջ դարպասներ բացելն է, որը լուրջ բանավեճի թեմա է,  և ազգային, և արժեհամակարգային առումով մեծ վտանգներ ու ծածուկ նպատակներ կարող է ենթադրել։

-Որո՞նք եք համարում փաստաթղթի ուժեղ և թույլ  կողմերը։

Իհարկե, կան դրական միտումներ։ Ուժեղ կողմն  այն է, որ վերջապես հնարավոր է վերանայվի կրթության բովանդակությունը, գուցե այն հարմարեցվի սովորողների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին, ժամանակակից, կամ ավելի շուտ ապագայի քաղաքացու պատրաստման հայեցակարգին։ Չէ՞ որ դպրոցը միայն նրա համար չէ, որ աշակերտը սերտի անցած դարերից եկած գիտելիքները, դպրոցը պետք է պատրաստի սովորողներին կյանքի, մասնագիտական և քաղաքացիական գործունեության 10 տարի հետոյի տեսլականով։ Կրթությունը պետք է առանցքում դիտարկի պետականության, ազգայինի և մշակութայինի պահպանման և զարգացման գաղափարախոսությունը։ Կրթությունը պետության, ազգի, ընտանիքի՝ որպես բազային արժեհամակարգային բաղադրիչների ձևավորման ու պահպանման կարևոր գործոնն է, որոնք, սակայն,  փաստաթղթում  դիտարկված են մասնակիրորեն։ Մեծ է շեշտադրումը իրավունքների վրա և թույլ է պարտականություններին վերաբերող պահանջների ձևավորումը։

 Թույլ կողմ եմ համարում կատարողականի վրա հիմնված ֆինանսավորումը, դա նունն է, որ ասես․ «Ծառ մինչև բերք չտաս, քեզ չեմ ջրի»։ Նախագծերի վրա հիմնված ֆինանսավորմամբ  ավելորդ թղթաբանություն է առաջանալու, որի պատճառով կարող են  սկսվել նախագծերի առք ու վաճառքի կոռուպցիոն  գործընթանցեր և այլն։ 

Էլ չասեմ բազմաթիվ ոճաբանական, քերականական, տեխնիկական վրիպակները, որոնց առկայությամբ նախագծի ներկայացումը խոսում է որոշակի վերաբերմունքի մասին։

-Ի՞նչ կորուստներ է ունեցել մեր կրթական համակարգը՝ 7 տարի առաջնորդվելով առանց զարգացման ծրագրի։

-Կորուստներն իրենց արդեն իսկ զգացնել են տալիս տարբեր ոլորտներում՝ պայմանավորված նաև առցանց  կրթության բացթողումներով։

Խնդրի հետ ավելի շատ  կառնչվենք 7-10 տարի հետո, երբ մասնագիտական, արհեստագործական, ոլորտներում կունենանք որակյալ մասնագետների պակաս, ծառայությունների ցածր մակարդակ, գրագիտության համընդհանուր ցածր մակարդակ, որը չի կարող չազդել ընդհանուր սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացման վրա։

-Զարգացման ծրագրում բազում խնդիրներ և շատ հավակնոտ արդյունքներ են ներկայացված։ Որքանո՞վ եք իրատեսական համարում Ծրագիրը։ Հավատո՞ւմ եք, որ 8 տարի հետո կունենանք դրանով սահմանված արդյունքները։

-Դատելով կառավարման որակից և գործադիր մարմինների գործողությունների տեմպերից և որակից՝ մեծ հույսեր չունեմ։ Օրինակ՝ նշվում է, որ մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան որակ, բայց ոչ մի խոսք նշված չէ, թե ինչ բերեփոխումներ ու ծրագրեր են նախատեսվում պորֆեսորադասախոսական կազմի որակը ապահովելու համար, ոչ մի չափման գործիք նշված չէ, որոնք պետք է մշակվեն կրթության արդյունքերի որակը գնահատելու համար։ Առկա մեխանիզմները բուհերին դրեցին տնտեսական ինքորոշման կարգավիճակի մեջ, որի պատճառով բուհը ստիպված է ավելի շատ աշխատել քանակի վրա  և քիչ որակի, ինչի հետևանքով  թողարկվում են  մեծ թվով  դիպլոմավորված անձիք, բայց ոչ միշտ մասնագետներ։ Իհարկե,  կարծես թե դրական կետ կա, որ բուհերը կկարողանան այլ ներդրումներ ներգարվել զարգացման համար, բայց ես  կգերադասեի, որ պետականորեն գնահատվեր և սահմանվեր անպիսի բյուջե բուհի համար, որտեղ այն կդիտարկվեր նաև որպես գիտության զարգացման կարևոր բնագավառ, ոչ միայն ուսուցանող, կրթող, և բուհը կզբաղվեր գիտակրթական գործառույթով, ոչ թե ֆինանսներ հայթայթելու։

- Տարիներ շարունակ պայքարում եք ուսուցիչների իրավունքների պաշտպանության համար։ Իսկ այս ծրագրով ուսուցիչներին խոստանում են արժանապատիվ աշխատավարձ և հասարակության հարգանք։  Ինչպե՞ս եք գնահատում նման հեռանկարը, իրականացման նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

-Ես այդ հարցում դեռ 2018թ․  եմ տեսել հնարավոր լուծումներ, սակայն, օրինակ՝ դպրոցների ֆինանսավորման մեր կողմից առաջարկված բանաձևը միայն վերջերս ներառվեց օրենքի նախագծում, որը դեռևս հայտնի էլ չէ, որքանով կստացվի իրագործել  ի շահ ուսուցիչների։ Միայն դրական տեղաշարժ եմ նկատում ատեստավորվածների աշխատավարձերի բարձրացման հարցում, որն էլ ծայրահեղ անդունդ է ստեղծում նույն ծանրաբեռնվածությամբ, ինտենսիվությամբ աշխատողների միջև, մանավանդ  որ ոչ միշտ են իրականում նվիրյալ մասնագետները ժամանակ ունենում անցնելու փորձությունների այդ գործընթացով, որովհետև դա պետք է անեն իրենց դասերի հաշվին։ Արդյունքում  ատեստավորման մասնակցում են նրանք, ովքեր  ժամանակ ունեն զբաղվելու իրենցով։ 

Այս առումով ես տեսնում եմ ոչ բազմակողմանի լուծումներ, որը չեմ կարող ասել որքանով կազդի կրթության որակի վրա։ Ինչպե՞ս կարող է լավ ու հավեսով  շարունակել աշխատել միջին տարիքի փորձառու, վաստակաշատ ուսուցիչը, որի տարիների վաստակը չի գնահատվում, իսկ պոտենցիալով ակտիվ  մի երիտասարդ սկսում է ստանալ նրանից կրկնակի բարձր աշխատավարձ, որովհետև ժամանակ է ունեցել քննություններին պարապելու։

-Ծրագրում առկա նպատակների ձևակերպումներին  առնչվում ենք տարիներ շարունակ՝ սովորողակենտրոն միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում։ Սակայն դատելով թվարկված խնդիրներից, այս ամենը դեռևս իրագործված չէ։ Արդյոք դասեր քաղե՞լ ենք նախկին սխալներից։ Ծրագրում երաշխիքներ տեսնո՞ւմ եք, որոնք հնարավոր կդարձնեն այս ամենի իրագործումը մինչև 2030թ․ը։

-Արդեն նշեցի, որ ծրագիրը ստեղծված չէ նախորդող փուլի SWOT վերլուծության վրա։ Հստակ չեն ոլորտների զարգացման նպատակներն ու խնդիրները, դրանց լուծման մեխանիզմները։ Իհարկե, կան նշված որոշ սկզբուքներ, սակայն, օրինակ՝ դրված չէ համակարգվածության, հաջորդականության սկզբունքերի պահպանման հարցը, որը նախկինում և հիմա լրջագույն խնդիր է որակի ապահովման համար։ Դրված չէ այն ինստիտուցիոնալ կառույցի ստեղծման հարցը, որը պետք է կրթական հիմնախնդիրների լուծման գիտահետազոտական, մոնիթորինգային գործառույթ իրականացնի։ Այդ պատճառով էլ  մենք չենք տեսնում ոչ մի հստակ քանակական և որակական վերլուծություն, որը դուրս կբերի այս կամ այն խնդիրը և կառաջադրի դրա գիտական լուծման հայեցակարգերը։ Մի տեսակ «տնավարի» կազմված ծրագիր է։ Այն չի համապատասխանում պետական ինստիտուցիոնալ որակի իմ պատկերացումներին, ես կարծում եմ, որ մենք կարող էինք ավելին, որ մեր գիտական ներուժը այս հարցում լիարժեք ներգրավված չէ, կամ գուցե այն արդեն չկա՞։

 

կրթություն կրթության զարգացման ծրագիր խմբագրի ընտրանի Արմինե Դավթյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին