Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 926-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 104 նոր դեպք: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության կառավարությանն առընթեր գործող շտաբին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ վիրուսով վարակված բոլոր հիվանդները տեղավորված են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում:
Ապրիլի 9-ի դրությամբ 101 մարդ բուժվել է COVID-19- ից, որոնցից 38-ը նախօրեին:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ, որոնցից մեկը՝ նախօրեին:
816 հիվանդ շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:
«Նրանցից 27-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 35-ին՝ միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է», - նշվել է մամուլի հաղորդագրության մեջ:
Երկրում իրականացվել է 57371 կորոնավիրուսային թեստ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: