f

Անկախ

Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն


Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ լարվածությունը մեծանում է։ Առ այսօր մենք չունենք պաշտոնական սպառիչ պատասխաններ։ Զավեշտն այն է, որ չունենք նաև հստակ հարցեր։ Ի վերջո, ի՞նչ սանկցիաների, ի՞նչ արգելքների մասին է խոսքը, ի՞նչ է  որոշել ЕASA-ն, ի՞նչ իրական հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար։ Եվ, վերջապես, ի՞նչ պետք  է անել։

Կարևոր է հիշել, որ խոսքը 2 սահմանը մշտապես փակ, կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի մասին է։ Իսկ համաճարակի պայմաններում փակ են ընդհանրապես բոլոր սահմանները։ Ցանկացած պահի Հայաստանի և աշխարհի հաղորդակցության միակ կապը կարող է մնալ ավիացիան։ Այս պայմաններում ավիացիաի շուրջ ծագած և ծագող հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով։ Իշխանությունները, օր առաջ պաշտոնական սպառիչ պատասխաններով հստակություններ մտցնելու, լուծումներ առաջարկելու փոխարեն, իրենք են գեներացնում ցածրորակ բամբասանքի ժանրը. էլի՛ «նախկիններ», աֆրիկյան պետություններ, զենքի վաճառք  և այլն։ Որդեգրված զրոյական պատասխանատվության մոդելը, երբ ամեն ինչում մեղավոր են ուրիշները, միայն թե ոչ՝ ես, կարող է երկրի համար ծանր հետևանքներ ունենալ։

Կարևորելով ավիացիայի նշանակությունը մեր երկրի համար, կարևորելով EASA-ի գնահատականները, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և խելամիտ լուծումներ գտնելու համար՝ մենք առաջարկում ենք ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության համար։

Սա է ճանապարհը՝ դադարեցնելու կենցաղային պարզունակ քննարկումները և խնդիրը խորքային լուծումների գործնական հարթություն տեղափոխելու համար։

Կան մի շարք հարցեր, որոնք ունեն ուսումնասիրման և պատասխանների կարիք.

  1.  EASA-ի արգելքների պատճառները, ռիսկերը, կարգավորման հնարավորությունները։
  2. Պարզել, թե որ՛ պաշտոնյաների և կառույցների անգործության պատճառով է ստացվել այս վիճակը։
  3. Բացահայտել հայտնի լոուքոստերների հետ գործարքի ողջ ծավալը։ Ինչպե՞ս և որքա՞ն է պետությունը փոխհատուցում այդ ավիաընկերություններին։
  4. Ինչո՞ւ լոուքոստերների օդանավակայան չընտրվեց Գյումրին, ինչը կդառնար Գյումրիի զարգացման մեծ խթան։ Ինչո՞ւ պետությունը համաձայնեց թռիչքները իրականացնել Երևանից։
  5. Արդյո՞ք Երևանից լոուքստերներների թռիչքները չեն բերելու դասական ավիաընկերությունների հետ խնդիրներին։
  6. Ճի՞շտ է արդյոք, որ որոշ խոշոր ավիաընկերություններ սպառնացել են դադարեցնել թռիչքները դեպի Երևան կամ նույնիսկ միջազգային դատարանում վիճարկել Հայաստանի իշխանությունների քայլերը՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։
  7. Լոուքոսթերների թռիչքները Երևան և խոշոր դասական ավիաընկերությունների թռիչքների հնարավոր նվազումները, արդյո՞ք կոմերցիոն ռիսկեր չեն պարունակում Զվարթնոց օդանավակայանի համար և արդյո՞ք չեն վտանգում «Զվարթնոցի» ընդլայնման, նոր տերմիալների կառուցման ծրագրերը։ Մի բան, որ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։
  8. Դեռ երկար ժամանակ իտալական և եվրոպական մի շարք ուղղություններով տուրիզմի և թռիչքների կոլապսի պատճառով ինչ հեռանկար է սպասում լոուքոստերների հետ համաձայնությանը։ Արդյո՞ք պետությունը կրելու է վնասներ։
  9. Ուսումնասիրել և հասկանալ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդականի հրաժարականի պատճառների էությունը, խորքային խնդիրները՝ հաշվի առնելով, որ նա եղել է ազգային ավիափոխադրող ունենալու գաղափարի հետևորդներից և միշտ բարձրաձայնել է դրա կարևորության մասին։
  10.  Ի վերջո հասկանալ՝ ի՞նչ ենք մեր պետությունը մտածում ազգային ավիափոխադրող ունենալու խնդրի մասին, ե՞րբ կսկսվեն այս հարցի շուրջ մասնագիտական, ոչ սոցցանցային և սիրողական քննարկումներ, ինչպիսի՞ հեռանկարներ ունի այս հարցի լուծումը, ինչպիսի՞ն է պետության պաշտոնական մոտեցումն այս խնդրին։  Ակնհայտ է, որ կա մասնագիտական կարծիքների բաժանում. Մեզ պետք՞ է  ազգային ավիափոխադրող, թե՝ ոչ։ Եթե այո՝ ինչ է արվում այդ ուղղությամբ։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին