Եվրագոտու Ֆինանսների նախարարների խորհուրդը համաձայնեցրել է ԵՄ տնտեսությանն ավելի քան 500 միլիարդ եվրոյի չափով աջակցության պլանը։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եվրախմբի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Սենտենուին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ 500 միլիարդ եվրոյի չափով եվրոպական տնտեսությանը սատարելու պլանը հաջողությամբ համաձայնեցված է:
«Եվրախմբի տեսակոնֆերանսն ավարտվել է նախարարների ծափահարություններով», - հայտարարել է Եվրախմբի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ապրիլի 8-ին Եվրախմբին երկար ժամանակ չէր հաջողվում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին համաձայնելցնել միության օգնության բյուջեն:
Ծրագրի հաստատման նախօրեին բանակցություններն ավելի քան 16 ժամ են տևել։