f

Անկախ

ԱՄՆ-ը կաջակցի Իրաքին՝ Իրանին Էրբիլում հրթիռային հարձակման համար պատասխանատվության ենթարկելու հարցում


Միացյալ Նահանգներն Իրաքի վարչապետի ու Քուրդիստանի ղեկավարների հետ դատապարտում են Էրբիլում՝ իրանի իրականացրած հրթիռային հարձակումն ու մտադիր են աշխատել Իրանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է հրթիռային հարձակումը Քրդստանում, որի հետևանքով առանց որևէ հիմնավորման Էրբիլում բնակելի շենք է հրթիռակոծվել։

«Միացյալ Նահանգները վարչապետ ալ-Կազիմի և Քուրդիստանի ղեկավարներ նախագահ Նեչիրվան Բարզանիի ու վարչապետ Մասուր Բարզանիի հետ դատապարտում են Իրաքի և իրաքյան Քուրդիստանի շրջանի ինքնիշխանության դեմ այս ոտնձգությունը։ Մենք աջակցելու ենք Իրաքի կառավարությանը Իրանին պատասխանատվության ենթարկելու հարցում և աջակցելու ենք Մերձավոր Արևելքի մեր գործընկերներին Իրանի կողմից նման սպառնալիքներին դիմակայելու հարցում», - նշվել է Սալիվանի հայտարարության մեջ։

Իրաքի իշխանությունները բացատրություն են պահանջել Իրանից  իրաքյան Քուրդիստանի հրթիռակոծման կապակցությամբ և բողոքի նոտա են հղել Բաղդադում Իրանի դեսպանին։

Հիշեցնենք, որ Էրբիլի ուղղությամբ հրթիռային հարվածը հասցվել է մարտի 13-ին։ Այն շրջանի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ հյուպատոսարանի նոր շենքը, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել։ Զոհեր ու վիրավորներ չկան։

Էրբիլին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Կորպուսի ներկայացուցիչների խոսքով՝ Իրաքի տարածքում հրթիռային հարձակման թիրախում Իսրայելի օբյեկտներ են եղել։

ԱՄՆ Իրան-ԱՄՆ հարաբերություններ Իրան Իրաք հրթիռակոծություն Աշխարհում

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին