f

Անկախ

Սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը. Մարուքյան


Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսավոր Հայաստանի» հետևորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյո՞ք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում ենք, ապա ինչպե՞ս ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին։

Հարցադրման համատեքստում ուզում եմ արձանագրել հետևյալը. ոչ միայն տեսնում ենք, այլ նաև ցավով արձանագրում, որ սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը: Ի հակադրություն այդ որակի՝ մեր հետևորդները զուսպ են ու քաղաքավարի։ Նրանք, որպես կանոն, զբաղված մարդիկ են ու Ֆեյսբուքում «հերոսանալու» ժամանակ ու կարիք չունեն։ Մեր գաղափարակիցները լուռ հետևում են և վստահաբար օր օրի շատանում։ Այլընտրանք չի կարող լինել, քանի որ մեր դավանածը հանդուրժող, այլատյացությունը բացառող, լայնախոհ և պարկեշտ մարդու տեսակն է՝ լուսավորական գաղափարներով ոգեշնչված։

Այս ամենի վերաբերյալ իմ ուղերձը հետևյալն է. ընկերնե՛ր, մի՛ անհանգստացեք, ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր ընտրած ճանապարհից և, հատկապես, ֆեյսբուքյան ամբոխային դրսևորումները, որոնք չեն գերազանցում մի քանի հարյուրը։

Ի դեպ, հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին, նրանք ոչինչ չեն անում ատելության խոսքը նվազեցնելու ուղղությամբ։ Իսկ եթե դուր է գալիս, ապա թող վայելեն մարդակերության այս ժամանակավոր խրախճանքը։ Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար, քանի որ տարերային աղմուկ-աղաղակը որպես կանոն ապաքաղաքական է, ո՛չ սկզբունք ունի և ո՛չ էլ տրամաբանություն։ Ինչ-որ մի օր այն փոխելու է իր սլաքները՝ շարժվելով այն ուղղությամբ որտեղից սկիզբ է առել ու սաղմնավորվել։

Էդմոն Մարուքյան ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին