Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան լուրերի այն մասին, որ Ժիրինովսկին այսօր մագացել է:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ևս Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասինտեղեկությունները՝ նշելով.
«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է: Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել, մենք անհանգստացած ենք իհարկե, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ տարածվեց նորություն, որ Ժիրինովսկին մահացել է: