f

Անկախ

Դուք այլևս չեք կարող չտեսնելու տալ այն խայտառակ վատ մթնոլորտը, որը տիրում է հայ հասարակության մեջ. Մխիթարյան


Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որում ասվում է.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին

Հարգելի պարոնայք, Վեհափառ Տեր:

Դուք այլևս չեք կարող չտեսնելու տալ այն խայտառակ վատ մթնոլորտը, որը տիրում է հայ հասարակության մեջ:

Դուք իրավունք չունեք անտարբերության մատնելու այն ատելության էներգիան, որը ծնել ու սնել եք մեզանում նաև Ձեր «դիտորդի» կարգավիճակով և որը ոչնչացնում է ցանկացած մարդկային ու ազգային արժեք՝ ընտանիքից մինչև ընկերություն:

Դուք պարտավոր եք դադարեցնել և կանգնեցնել անբարոյականության, պատվազրկության և կեղծիքի, հայը հայի դեմ հանելու պետության ներսից և արտաքին ուժերի կողմից ուղղորդվող  ազգակործան ծրագիրը, որի պտուղներին մենք ամեն օր ականատես ենք լինում՝ թե համացանցում, թե իրական կյանքում:

Այսպես այլևս անհնար է:

Այսպես շարունակվել չի կարող:

Հանդիպում կազմակերպեք ԱԺ բոլոր ֆրակցիաների ղեկավարների հետ, միասնական կոչի տեքստ պատրաստեք և դիմեք ժողովրդին:

Վերադարձրեք մարդկանց կյանքի բնականոն և ստեղծարար հուն:

Միջոցներ ձեռք առեք սաստելու, պատժելու և կանխարգելելու ատելության ցանկացած դրսևորում, որի զոհը, ի դեպ՝ թե բարոյական և թե ֆիզիկական առումով կարող է դառնալ թեկուզ մեկ հայ, կամ հայաստանցի:

Դիմում եմ Ձեզ հույս ունենալով, որ չեմ լսի Ձեր ենթակայության տակ գտնվող ինչ-որ բաժնի կամ անձի «պատասխանը կամ արձագանքը», քանի-որ երբ իրենք են որոշում պատասխանել, հետո նոր «բոլոլա» են ստեղծում ու ջնջվում են սոցիալական ցանցերից: Փաստերը շատ են:

Հարգելի պարոնայք, Վեհափառ Տեր:

Խնդրում եմ մի վատնեք մեր, որպես քաղաքացիներ պետական ինստիտուտների ղեկավարների և պետական կրոնի առաջնորդի հանդեպ ունեցած վստահության չափաբաժինը:

Արթնացե՜ք:

ՀՀ քաղաքացի Ռուբեն Մխիթարյան:

Ռուբեն Մխիթարյան ՖԲ Գրառում

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին