Թուրքական ոստիկանության ստորաբաժանումներն առաջին անգամ ակտիվ գործողություններ են իրականացրել Սիրիայի Իդլիբում նահանգում։ Այս մասին գրում է թուրքական «T24» լրատվական կայքը՝ հղում անելով «BBC» թղթակից Մուղիրա ալ-Շարիֆին։
Նշվում է, որ թուրք ոստիկաններն Իդլիբում գործողություններ են իրականացրել տեղի ցուցարարների դեմ, որոնք ակցիա են կազմակերպել նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովին միացնող M-4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայության անցկացման դեմ։