Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է։
Երևանյան լրատվամիջոցներից մեկը մի ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի անցած գիշեր ես իբր մի քանի օրով մեկնել եմ Հայաստանի մայրաքաղաք՝ իմ հետագա գործունեության հետ կապված հարցեր ճշտելու:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հեռացել 2007-ին, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում իմ ու կողմնակիցներիս նկատմամբ։