Ապրիլի 16-ին Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Քըրըքաղաջի շրջանում Ռիխտերի սանդղակով 4․3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05։49-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։ Երկրաշարժը նաև զգացվել է Քըրըքաղաջի հարակից շրջաններում։ Նախնական տվյալների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ այն եղել է 4․2 բալ, իսկ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10կմ խորության վրա։