Ասիայի տնտեսական աճն այս տարի նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կդադարի։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցին: Գրում է Gazeta.ru-ն։
Համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամն «աննախադեպ վնաս» է հասցնում սպասարկման ոլորտին և Ասիայից ապրանքների արտահանման հիմնական ոլորտներին, նշված է զեկույցում: Այդ դեպքում նման դինամիկան 60 տարվա ընթացքում առաջին անգամ սպառնում է ասիական տարածաշրջանին զրոյական տնտեսական աճով:
Ընդ որում՝ ԱՄՀ փորձագետները ակնկալում են, որ հաջորդ տարի ասիական տնտեսությունը կաճի 7,6% -ով՝ կախված կորոնավիրուսի տարածման զսպման հաջողությունից:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: