f

Անկախ

Հայկական ազգային ինստիտուտի ցուցահանդեսը՝ նվիրված Միացյալ Նահանգների զինվորական միջամտությանը Հայաստանի առաջին հանրապետությունում


«Միացյալ Նահանգների զինուժը Հայաստանի առաջին հանրապետությունում 1919-1920 թթ.» ցուցահանդեսը, որ հիմնված է նախագահ Վուդրո Ուիլսոնի Հայաստան ուղարկած Ամերիկյան ռազմական առաքելության ստեղծած վավերագրական և լուսանկարչական արձանագրությունների վրա, ներկայումս պարբերաբար հրապարակվում է «Հայ զինվոր» հանդեսում:  

Մինչ օրս հրապարակվել է ցուցահանդեսի չորս մաս և կշարունակվի հրապարակվել պարբերական մասերով: Ցուցահանդեսը կարելի է տեսնել «Հայ զինվորի» 2020 թ. 11 (20-21 էջեր), 12 (12-13 էջեր), 14 (26-27 էջեր), 15 (26-27 էջեր) թողարկումներում:

«Առանձնահատուկ պատիվ էր տեսնել, որ Հայկական ազգային ինստիտուտի (ANI) ցուցահանդեսը ներկայացվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում և որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Կանզաս նահանգի բանակի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի Թաֆանելին իրականացրեցին բացման արարողությունը»,– ասաց ANI-ի խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը:- Նույնչափ մեծ պատիվ է տեսնել, որ ANI-ի այս շատ հատուկ ցուցահանդեսը հասանելի է դառնում հայերեն ու հայախոս հասարակության համար՝ որպես Հայաստանի և Ամերիկայի միջև երկար և խոր կապերի ևս մեկ օրինակ»:

Ցուցահանդեսում ներկայացված են ամերիկացի մի շարք կարևոր ռազմական գործիչներ, ովքեր առավել նշանավոր դարձան որպես Ամերիկյան ռազմարշավային ուժերի (AEF) անդամներ, ում ուղարկեցին արտերկիր՝ Ֆրանսիա՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիայի դեմ մղվող պայքարին միանալու համար: Այս սպաներից շատերն ավելի ուշ միացան Ամերիկյան օգնության վարչությանը (ARA), որը ստեղծվեց արձագանքելու հետպատերազմյան իրավիճակին Եվրոպայում, որտեղ սննդի պակասը սպառնում էր վերածվել սովի: ARA-ին հանձնարարվեց նաև թեթևացնել խոցելի մարդկանց ծանր իրավիճակը Հայաստանում: Հերբերտ Հուվերը, ով ժամանակին ղեկավարում էր ARA-ն, դիմեց Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուին և AEF-ի գլխավոր հրամանատար գեներալ Ջոն Փերշինգին, որպեսզի վերջիններս առաջարկեն, թե ինչ անձնակազմ նշանակվի Հայաստան: Հայաստան ուղարկված Միացյալ Նահանգների սպաներից շատերը գեներալ Փերշինգի մտերիմ զորակիցներն էին, իսկ ոմանք էլ բարձր պարգևների արժանացած վետերաններ էին՝ Ֆրանսիայում տեղի ունեցած մարտերի համար, որտեղ նրանք պատերազմի ընթացքը շրջեցին Դաշնակիցների օգտին:

Նախագահ Վուդրո Ուիլսոնը երկու առաքելություն ուղարկեց Հայաստան․ մեկ ռազմական առաքելություն՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ, որն ուսումնասիրեց քաղաքական իրավիճակը տարածաշրջանում և մեկ մարդասիրական առաքելություն՝ գնդապետ Ուիլիամ Հասկելի հրամանատարությամբ, որին նաև հանձնարարվեց վերահսկել Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպության ձեռնարկած գործողությունները: Միացյալ Նահանգների Կոնգրեսը Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպությունը պաշտոնապես դարձրել էր կորպորատիվ մարմին՝ որպես Հայաստանում ստեղծված սոսկալի իրավիճակին ի պատասխան մարդասիրական ջանքերի մի մաս։

 «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայ զինվորի» խմբագիրներին, ովքեր առաջարկեցին հրապարակել ANI-ի ցուցահանդեսի հայերեն տարբերակը և վերահսկում են դրա պարբերական հրապարակումները,– հայտարարեց ANI-ի տնօրեն դոկտոր Ադալյանը:- Մենք նաև բարձր ենք գնահատում նրանց սերտ համագործակցությունը Հայկական համագումարի երևանյան գրասենյակի աշխատակիցների հետ, որոնք աջակցում են այս նախաձեռնությանը թարգմանչական ջանքերով: Փոքր նախաձեռնություն չէ բացատրել ամերիկյան պատմության այս նշանակալից և բարդ էջերը հայ հանդիսատեսին, և նրանք հոյակապ աշխատանք են կատարել: Հաշվի առնելով COVID-19 համաճարակի վտանգների պատճառով ստեղծված պայմաններում դժվարությամբ առաջ շարժվելու մարտահրավերները՝ ես ցանկանում եմ առանձնահատուկ երախտագիտություն հայտնել «Հայ զինվորին» և Համագումարի երևանյան աշխատակազմին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը պատշաճ կերպով հիշատակելու նպատակով իրենց ջանքերը ներդնելու համար»:

Հայ զինվորի հետագա թողարկումները կարդալ ցանկացողները կարող են գրանցվել առցանց: Հրապարակումը հանրության համար հասանելի է անվճար և ներառում է անցյալ ու ներկա տեղեկատվություն հայկական զինուժի մասին:

«Միացյալ Նահանգների զինուժը Հայաստանի առաջին հանրապետությունում 1919-1920 թթ.» թվային ցուցահանդեսը ANI-ի կողմից մշակված վեցերորդ ցուցահանդեսն է: Այն շարունակում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առթիվ կազմված այլ ուսուցողական նյութերը, ներառյալ հինգ մեծ ցուցահանդես, որտեղ ներկայացվում են հարյուրավոր պատմական լուսանկարներ: Այս ցուցահանդեսները ներառում են.

·         Ամերիկյան օգնությունը Հայաստանի Առաջին հանրապետությունում 1918-1920թթ. (ԵՄՔԱ-ի դերակատարության մասին)

·         Հայոց ցեղասպանության ակնառու պատկերներ (Հասանելի է նաև սլայդերի ցուցադրության տարբերակով)

·         Առաջին տեղահանությունը. գերմանական երկաթուղին, ամերիկյան հիվանդանոցը և Հայոց ցեղասպանությունը

·         Առաջին ապաստարանն ու վերջին պաշտպանությունը. Հայկական եկեղեցին, Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը

·         Վկա Հայոց ցեղասպանության. ոճրագործների գերմանացի և ավստրո-հունգարացի դաշնակիցների լուսանկարներ

·         Հայոց ցեղասպանությունը վերապրածները

Բոլոր ցուցահանդեսները հնարավոր է անվճար ներբեռնել:

 

 

 

մշակույթ ցուցահանդես «Հայ զինվոր» Հայկական ազգային ինստիտուտ (ANI)

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին