f

Անկախ

Ազգին պահողը նրա լեզուն ա ու հավատը


«...լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՛ր ազգիցն ես»․Խաչատուր Աբովյան:

---

Իբրև թե հայկական արմատներ ունեցող (դե, ասում են) Լավրովի՝ ռուսական դպրոցների մասին երեկվա ասածը ահագին շուխուռ-ղալմաղալի առիթ տվեց: Ամենատարբեր հայրենակիցներ, կապ չունի՝ ռսԿախոս, թե՝ ոչ, «ռուսսկի շկոլա սկանչալսյա», թե՝ ոչ, գիտուն ու բազմատեղյակ, թե՝ ոչ այնքան, ընկղմվեցին այդ՝ «հրատապ թեմայի» մեջ: Հա, ես էլ, որովհետև դա ինձ համար սկզբունքային հարց է: Ու սկզբունքային հարց է եղել միշտ:

Որպեսզի ոչ մեկին ակամա չնեղացնեմ, իմ օրինակով կխոսեմ:

Rտացվել է այնպես, որ ես նախ, ռուսերեն եմ կարդալ սովորել և հետո միայն՝ մայրենի լեզվով: Թաղում, որտեղ ծնողներս բնակվում էին, միակ մանկապարտեզը ռուսական էր, քանի որ այդ թաղում հիմնականում մոլոկաններ էին ապրում և մեր քաղաքում տեղակայված զորամասի սպաների ընտանիքները:

Դա ԱՆԲՆԱԿԱՆ է. մարդը, այն էլ իր հայրենիքում, չպիտի, էլի, առաջինն օտար լեզուն սովորի...

Եթե կուզեք, այո, Հայրենիքն սկսվում է հենց մայրենի լեզվից, մեր առաջին՝ թոթովախոս բառերից:

Եվ այստեղ պիտի նկատեմ, որ վերջին տասնամյակներում մեզանում բարձիթողի վիճակ է ամենից առաջ նախակրթարաններում, հատկապես նկատի ունեմ բոլոր այն «էլիտար» մանկապարտեզ-քոլեջ ու այդօրինակ հաստատությունները, որտեղ 2-5 տարեկան երեխաների վրա են լցնում է՛լ անգլերեն, է՛լ ֆրանսերեն, է՛լ հունարեն ու ռուսերեն...

Սա պետական քաղաքականության, պատական ծրագրի և պետական հսկողության բացարձակ բացակայության հետևանք է: Մենք այդպես սերունդներ ենք կորցնում: Այդպես մենք խեղում ենք մեր երեխաներին, նույնիսկ դեռ դպրոց չգնացած: Էլ չեմ խոսում այսօր համահասանելի ինտերնետ ռեսուրսների մասին, որի բովանդակության ահռելի մասը կամ անգլերեն է, կամ ռուսերեն:

Շատերը մտածում են՝ դե մանկապարտեզ ա, էլի, դու էլ ինչ ես՝ գիտահետազոտակա՜ն, միտահետազոտակա՜ն...

Չէ, հայեր ջան, դա կարևոր, դա առանցքային հարց է:

Հիմա՝ դպրոցը: Մեր եղած դպրոցական համակարկը հաշմանդամ է, ձևախեղված է և, ցավոք, հաշմում ու ձևախեղում է ամբողջ սերունդներ: Սարսափելի ցածր է դպրոցական կրթության որակը, իսկ վերջին 4 տարիներին անկումն ուղղակի աղետալի է:

Ամենից առաջ, իհարկե դպրոցական կրթության մակարդակը պետք է ապահովվի: Դա ռազմավարական, իսկ իմ ընկալմամբ՝ գերռազմավարական, ազգային անվտանգության ապահովման կարևորագույն, անկյունաքարային հարցն է: Կրթությունը պետք է լինի և՛ այգային՝ իր ոգով ու բնույթով, և՛ ժամանակակից՝ իր բովանդակությամբ ու, մանավանդ, բնագիտական, ճշգրիտ գիտությունների ուսուցանման մակարդակով, և՛ մարմնամարզական առումով հագեցած: Դա՝ իդեալի մեջ:

Առաջնայինը կրթության որակն է:

Ինչ վերաբերում է հարցին, թե՝ ինչական: Ապա Հայաստանում դպրոցը կարող է լինել ու պետք է լինի մի՛միայն հայկական (ինքնին հասկանալի է, որ ազգայիտն փոքրամասնություններն ունեն լիարժեք իրավունք՝ իրենց մայրենի լեզվով դպրոցական կրթություն ստանալու, այդտեղ քննարկելու բան չկա): Հարկավ, կարող են բացառույթան կարգով լինել 2-3 «հատուկ դպրոցներ», այսպես ասենք՝ օտար լեզուների խորացված ուսուցմամբ, բայց՝ Հայաստանի պետական լիազոր մարմնի հաստատած ծրագրերով ու վերահսկողության ներքո, հայերենի, Հայոց պատմության, հայ գրականության պահանջվող դպրոցական մակարդակի ապահովման պարտադիր պայմանով:

Ինձ համար անբնական է, որ մարդը ստորադասի մայրենի լեզվով դպրոցական կրթությունը, նախապատվությունը տալով ռուսականին:

Ինքս սովորել և ավարտել եմ սովետական տարիների հայկական միջնակարգ, սովորական, գավառական դպրոց: Այսպես ասում եմ, բայց երազում եմ, որ մեր երկրում գոնե մի 40 հատ նման «գավառական դպրոց» լիներ: Հայկական դպրոցում սովորելը ինձ ոչ ռուսերենի իմացության հարցում է խեղճացրել, ոչ էլ՝ բազմակողմանիության: Հա ու ռուսական դպրոցի հետ ռուսերենով անցկացվող մրցույթում էլի մենք ենք հաղթել, այնքան որ ընտիր մանկավարժներ և ուսուցիչներ ենք ունեցել: Ու այդ՝ «հայկական դպրոցի ռուսերենս» բավարարել է այնքան, որ մի 7-8 տարի հետո նաև ռուսալեզու թերթում աշխատեմ:

Ի դեպ, հաճախ եմ հանդիպել ռուսական դպրոց ավարտած թե՛ հասակակիցների, թե՛ այլ հայրենակիցների, որոնք, որպես կանոն՝ դժվարանում կամ կաշկանդվում են մայրենի լեզվով արտահայտվելու, շատերը՝ գրելու հարցերում: Դա ևս անբնական բան է, երբ սեփական երկրում ծնված-մեծացած մարդը մայրենի լեզվով դժվար է արտահայտվում:

Հարկավ, հայկական դպրոցներ ավարտած անգրագետների էլ եմ հանդիպել: Էն է՝ մի ամբողջ քպ խմբակցություն, որ կամ կիսագրպագետ են, կամ անգետ, կամ ազգուրաց:

Բայց

Հայկական դպրոցը իմ «կարմիր գիծն» է, եթե չասեմ՝ «բոսորագույն գիծը»: Ազգային դպրոցից է սկսվում անկախություննե էլ, ազգային ինքնությունն էլ, ինքնաճանաչումն էլ:

---

Ինչ վերաբերվում է կոնկրետ «օրվա իշխանություն» կոչված քաղցկեղին, ապա դրանց մի մասը տարիներ առաջ, «թեմա բռնելով», օտարալեզու դպրոցների դեմ ակտիվ արտահայտվում էր, իսկ էսօր ծուռվիզ լսում է Լավրովի «ականջքաշուկ» ասածները՝ ռուսական դպրոցները ավելացնելու (նու սլավա բոգու, դեռ պագալովնի բոլոր հայկական դպրոցները փակելու մասին չի խոսում, չնայած, բանը դրան էլ կգա): Բայց կիկոլոզները հո այսօրվա՞ երեսպաշտ-բազմերեսանիները չեն: Կամ էդ Արաբաթը, որ մի քանի տարի առաջ Պուծինի դեմ ցույցեր էր անում, էսօր պակա՞ս է Պուծինի առաջ կզած, լպստում Լավրովի կոշկաքուղերը:

---

Իմ ընկալմամբ, ծավալված պայքարը հայ և Հայաստան մնալու համար է:

Գիտեմ, իհարկե, որ այսօր, առկա իրողություններն ու փաստացի հիմնակետերն այնպիսին են, որ Հայաստանը գրեթե զրկվել է ընտրության հնարավորությունից. կամ թուրքական վիլայեթ՝ ադրբեջանական սոուսով, կամ «ռուսական գուբերնիա»...՝ պսևդո-սովետական սոուսով: Համենայն դեպս, շատերն են այդպես ընկալում: Ցավոք, կան նաև ազնիվ հայրենակիցներ, որ գլխանց ձեռ են քաշել անկախությունից, թերևս այն կաղապարված մտայնությամբ, որ «արա, դե հայերիս համար չի, էլի, պետություն ունենալը, մերը ռսի (թուրքի, պարսիկի, յեսիմում )լծի տակ ապրելն է»:

Չգիտեմ, ով՝ ինչպես, ես պայքարում, ես հրապարակ ու փողոց եմ ելնում ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու համար ու հույսով: Իսկ առանց ազգային դպրոցի, ի՜նչ պետություն: Դա կոչվում է կոլոնիա, գաղութ:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում հայոց լեզու Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին