f

Անկախ

Ում է իրականում Փաշինյանը հիասթափեցրել՝ ռուսամետների՞ն, թե՞ արևմտամետներին (տեսանյութ)


"Մեծ հիասթափության" մոդելավորումը երեկվա դասընթացի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր բնութագրմամբ իշխանությունների քաղաքականությունից հիասթափվածներին, հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս իշխանություններից հիասթափված են և՛ արևմտամետները, և՛ ռուսամետները...

Այսինքն՝ Փաշինյանը փորձեց իր իշխանությունը հասարակությանը մատուցել որպես բոլոր բևեռներից անկախ իշխանություն, որն իրականում, ցավոք, ֆանտաստիկա է...

2018 թ-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում իշխանության եկան բացահայտ հակառուսական կողմնորոշում ունեցող գործիչները, սակայն շատ կարճ ժամանակ անց, գոնե բացահայտ ուրացան Արևմուտքին, որից հիմնականում ակնկալում էին մեծ գումարներ ստանալ՝ ինչպես ժամանակին ստացան Վրաստանը և Ուկրաինան... Սակայն Փաշինյանը շատ լավ գիտի, որ միանգամից հակառուսական վեկտորի ընտրությունն աղետալի հետևանքներ էր ունենալու և՛ իր իշխանության, և՛ Հայաստանի համար... Սակայն Արևմուտքը Փաշինյանի վարքագիծը մերժեց. Վաշինգտոնը և Բրյուսելը պատրաստ են լավ վճարել կոնկրետ քայլերի, օրինակ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրս բերման դիմաց, այլ ոչ թե Փաշինյանի խոստումներին հավատալ... Իշխանության գալով` Փաշինյանը կտրուկ փոխեց իր հակառուսական հռետորաբանությունը, որին Մոսկվայում այնքան էլ չեն հավատում` հաշվի առնելով Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի ոչ վաղ հակառուսական անցյալը...

Նախ, բոլորը գիտեն, որ մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը համարվել է ամենահակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներից մեկը Հայաստանում, որն արտացոլվել է նաև իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցների նյութերի բովանդակության մեջ... Բոլորին է հայտնի, որ նա կտրականապես դեմ է եղել, որ Հայաստանը դառնա ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ ու մշտապես քննադատել է նախորդ իշխանություններին այս կառույցներին անդամակցելու համար...

Իսկ 2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո բացահայտ մեղադրել է պաշտոնական Մոսկվային, որ Բաքուն վերջինիս հետ համաձայնեցրել է Արցախի վրա հարձակումը...

Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվ դատողությամբ Մոսկվայում դա մոռացել են... Մոսկվայում շատ լավ գիտեն, որ Հայաստանի ղեկավարության վերնախավի բազմաթիվ անդամներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և դրա խորհրդականը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևոգյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը ու իշխանության մեջ շատ շատերը ժամանակին աչքի են ընկել իրենց հակառուսական և հակապուտինյան դիրքորոշումով... Մոսկվայում նաև շատ լավ տեսնում են, թե հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքագետ-վերլուծաբան- համացանցային ակտիվիստներն ինչպես են ջանադրաբար պաշտպանում Փաշինյանի իշխանությունը՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով հակառուսական հռետորաբանությունից... Փաշինյանի բոլոր փորձերն ապացուցելու, որ նրա իշխանությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ տապալվելու են, քանի որ վերը նշված մարդկանց առկայությունն իշխանության վերին էշելոններում ապացուցում է, որ իր իշխանությունն արևմտամետ է, բայց, արտաքին քաղաքական իրողություններից դուրս գալով, այս պահին քողարկում է իր արևմտամետությունը...

Հ.Գ. Դիտելով տեսանյութը` որոշ չափով պատկերացումներ կստանաք, թե ժամանակ առաջ Փաշինյանի մերձավոր շրջապատն իրականում ինչ արտաքին քաղաքական կողմնորոշում ուներ...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Տեսանյութ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին