Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում այսօր ավելացել է 32-ով և հասել է 4547-ի, մահվան դեպքերի թիվը՝ 106:
Նոր տիպի կորոնավիրուսը կարող է մարդու օրգանիզմում հայտնվել շփման ճանապարհով, աչքի լորձաթաղանթի միջոցով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի կոմիտեի ներկայացուցիչ Լի Սիլվանը:
«Նոր տիպի թոքաբորբով կարելի է վարակվել շփման ճանապարհով: Եթե վիրուսը հայտնվի ձեր ձեռքի մաշկին և դուք անզգուշաբար տրորեք ձեր աչքերը, ապա կարող է տեղի ունենալ վիրուսով վարակում: Հետևաբար անհրաժեշտ է դիմակ կրել և լավ լվանալ ձեռքերը. Դա կնվազեցնի վիրուսի տարածման և դրանով վարակվելու վտանգը»,- ասել է նա: