Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արգենտինային և Իրանին անվանել է արժանի թեկնածուներ ԲՐԻԿՍ-ին միանալու համար (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն): Այդ մասին նա հայտարարել է մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։ Գրում է Gazeta․ru-ն։
«Իհարկե, և՛ Արգենտինան, և՛ Իրանը արժանի և հարգված թեկնածուներ են, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնց մասին խոսվում է նաև քննարկումներում»,- ասել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ մեկնարկել է ասոցիացիայի ընդլայնման նախապատրաստական գործընթացը։ Ընտրության առաջնային չափանիշը կլինի հետագա արդյունավետության ապահովումը, կառույցի աշխատանքի գործնական ազդեցության բարձրացումը։
Պետության դաշինք մտնելու որոշումը կորոշվի կոնսենսուսով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրեին հայտարարել էր, որ Արգենտինան և Իրանը դիմել են ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ Երկրները դիմել են ասոցիացիայի վերջին գագաթնաժողովից անմիջապես հետո, որն արդեն ներառում է Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Նույն օրը ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ռուսական կողմը առարկություն չունի ԲՐԻԿՍ-ի ընդլայնման շուրջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է որոշել թեկնածուներին ներկայացվող պահանջները և մշակել անհրաժեշտ ընթացակարգերը։