Կարինե Աղեկյան
Մինչև վերջ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի իր տնից Կարինեն դուրս չեկավ, դիրքերում էր, սահման էր պաշտպանում․թուրքի գնդակից փրկվեց, բայց ,, կապիտուլյացիայի հարվածից զարկվեց
638
Կարինե Աղեկյանը 63 տարեկան էր, դիպուկահար, Արցախյան երեք պատերազմների մասնակից։ Ուներ երեք աղջիկ, յոթ թոռ։ Մանկահասակ աղջիկներին, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երբ դիրքեր էր տանում, 8, 9, 10 տարեկան, ասում էր՝ եթե գերի ընկնեմ կամ ինձ խփեն, էս նռնակները ձեզ մոտ պահեք, ձեզ կպայթեցնեք։ Ու աղջիկներին պատմում էր, թե թուրքն ինչ դաժանությունների է ընդունակ։