Հանրային խորհրդի նախագահը «քննադատել» է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությունը և վերջինիս միացած փաստաբաններին: Մեծարգո պարոն Սաֆարյան, եթե մի օր էլ Դուք լինեք անփող ու անտեր ու խախտվեն Ձեր իրավունքները, ապա նույն փաստաբանները կպաշտպանեն նաև Ձեզ: Գուցե այսօր հանրային խորհրդում փոխվել են չափորոշիչները, սակայն չափորոշիչն այստեղ փողն ու անտերությունը չէ, այլ իշխանության ապօրինությունները:
Ինձ բավականին մտահոգում է հանրային խորհրդի նախագահի վարգագիծը: Բացի ատելություն սերմանելը` այս անձը այլ զբաղմունք չունի:
Հ.գ. կան քարեր նետելու ժամանակներ և կան դրանք հավաքելու ժամանակներ...