f

Անկախ

Տրամաբանական կլիներ, եթե ԿԳՄՍՆ-ն ասեր՝ սիրելի ուսուցիչներ, այս իրավիճակում էլ թվանշանները դուք դրեք. Ս. Խաչատրյան


Այս արտակարգ դրության իրավիճակը շատ դրական ներուժ ունի կրթական համակարգում. Կարող եմ ասել, որ այս ընթացքում թե ուսուցիչները, թե աշակերտները, թե ուսանողներն ու դասախոսները իրենց թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ տեմպերով բարձրացրեցին, քան նախորդ տարիները միասին վերցրած: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ նշեց Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով, նախկինում վերապատրաստման գործընթացի նկատմամբ լինում էր դիմադրություն, թե մեր ինչին է պետք է այս համակարգիչը, միեւնույն է դպրոցում քիչ կա համակարգիչ. «Բայց այս ճգնաժամը ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից դու ստիպված ես ինչ-որ բան սովորելու»:

Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ ԿԳՄՍ նախարարության որոշմանը, որ հաջորդ դասարան փոխադրվելու համար հիմք են ընդունվելու առաջին կիսամյակի թվանշանները. «Ինձ համար տրամաբանական կլիներ, եթե նախարարությունն ասեր՝ սիրելի ուսուցիչներ, մինչեւ հիմա դուք եք նշանակել թվանշանները, դուք եք ամփոփել կիսամյակը, տարեկան առաջադիմությունը, այս իրավիճակում էլ դուք արեք:

Նախարարության փաստարկը, որ մենք ունենք 20 տոկոս դուրս մնացած աշակերտներ, եւ անարդար կլինի նրանց հանդեպ, ես ասեմ, որ այդ խնդիրը միշտ եղել է: Եթե մեզ թվում էր, որ աշակերտները բոլորը գնում են դպրոց, ներգրավված են դասերին, ապա ասեմ, որ այդպես չէ:

Երբ դպրոցները փակվեցին, մենք սկսեցինք տեսնել այդ աշակերտներին, որ սոցիալապես անապահով են, նաեւ այդ պատճառով դուրս են մնում կրթական համակարգից»:

Կրթության փորձագետը նաեւ նկատեց, որ բոլոր դեպքերում հեռավար կրթությունն այս պարագայում չի կարող բարձր արդյունքներ ապահովել. «Ես հատկապես կուզեի, որ նախարարությունը մտածեր 1-6-րդ դասարանների մասին, որովհետեւ այս դասարաններում շատ ավելի մեծ կորուստներ կարող է ունենալ: Պետք է մտածել, թե ինչ միջոցներով ենք կորցրածը հետ բերել»:

Սերոբ Խաչատրյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին