f

Անկախ

Ինչպես են Լավրովն ու Մամեդյարովը «գաղտնազերծում» Փաշինյանին. հայացք դրսից


Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսով բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Դա բանակցությունների այն տեսակն է, որը տեղեկատվական շարժառիթ և պրոտոկոլային բնույթ ունի: Կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի առթիվ և քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր և «հայ-ադրբեջանական ղարաբաղյան կոնֆլիկտը», իհարկե,  «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման առաջընթացի հետագա քայլերի» լույսի ներքո: 

Այդ դարձվածքը, որ վերաբերում է կոնֆլիկտի կարգավորման հեռանկարներին և վերցված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունից, միտումնավոր նշեցինք: Դա դիվանագիտական խոսքի հնարք է, որը աշխույժ կիրառվում է թե՛ կոնֆլիկտի կողմերի, թե՛ միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Երբ այդ ինտրիգի մասնակիցներից որևէ մեկը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման իրական քայլերի բացակայության իրավիճակում փորձում է քաշել որևէ մեկի վրայից «ինտիմ տեղեկատվական ծածկոցը», անմիջապես հարցեր են ծագում նման գործողությունների  պատճառների, հասցեականության և նախանշված նպատակների շուրջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝  Մնացականյանի և Մամեդյարովի բանակցություններից մի քանի ժամ առաջ, Լավրովը հայտարարեց, որ բանակցությունների սեղանին արդեն համաձայնեցված փաստաթղթեր կան, որոնք «կարգավորման առաջընթաց են ենթադրում փուլային մոտեցման հիման վրա»: Այսինքն՝ Ռուսաստանի նախարարը՝ որպես  ԵԱՀԿ ՄԽ համանախագահ կողմերից մեկի ներկայացուցիչ, փաստորեն գաղտնազերծեց կարգավորման բանակցային գործընթացի իրավիճակը, որը, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով, սկսեց արտաքուստ ձեռք բերել որոշակի յուրահատկություն. հրապարակավ շատ խոսել կոնֆլիկտի մասին և ոչինչ չասել, իսկ ոչ հրապարակային  բանակցություններ վարել Մինսկի խմբի նախկին սցենարի շուրջ՝ հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա:      

Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, շեշտադրում է Ղարաբաղի հետ կապված «բանակցություններն ինտենսիվացնելու» անհրաժեշտությունը: Բայց դա արդեն նկատվում է. օրինակ՝ 2019 թ. կողմերը հանդիպել են հինգ անգամ՝ երբեմն նստելով մինչև ուշ գիշեր: Առաջին հանդիպումը 2020 թ. տևեց 10 ժամ և համարվեց «ամենաինտենսիվը» վերջին տարիներին: Ընդ որում, յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը իրար նման ժլատ հայտարարություններ էին անում: Փաշինյանի և Իլհամ Ալիևի փոխադարձ կսմիթները փետրվարին անվտանգության գծով Մյունխենի խորհրդաժողովում նաև ցույց են տալիս, որ կողմերը չեն պատրաստվում որևէ զիջման գնալ: Լավրովին անհամաձայնություն կարող էր հայտնել միայն որևէ մեկը բանակցությունների մասնակիցներից, և առաջին ջղաձիգ շարժումն այդ ուղղությամբ Երևանն արեց, որը կտրականապես հերքեց կարգավորման փուլային սցենարը: Քիչ ուշ Մամեդյարովը սկսեց պաշտպանել ռուս գործընկերոջ դիրքորոշումը: Պատճառը, ըստ երևույթին, հետևյալ հնարավորության կանխատեսումն էր. Լավրովը կսկսի «խփել» Փաշինյանին՝ որպես խաղացողի, կստիպի բացել սեփական խաղաթղթերը՝ խնդիր ստեղծելով նրա համար, չէ՞ որ արդեն տվել է տեղեկությունն այդ խաղաքարտերի մասին: Նման տանդեմը տվել է իր արդյունքները, Փաշինյանը, չգիտես ինչու, որոշել է շարունակել խաղն իր համար անշավետ իրավիճակում:

Մայիսի 6-ին ելույթ ունենալով Հայաստանի ազգային ժողովում՝ նա մի շարք վերամբարձ հայտարարություններ արեց, որոնք շղարշված են բազմաթիվ թաքուն մտքերով: Վարչապետը հայտարարեց երևանյան արտաքին քաղաքականության նոր ուղղության մասին: Նրա խոսքով՝ «Հայաստանը մտադիր չէ համակերպվել «երրորդ սորտի երկրի» կարգավիճակի հետ և իրեն կդրսևորի որպես պետություն, որի կարծիքի հետ հաշվի են նստում»: Հարց, իսկ արտաքին դերակատարներից որո՞նք են վերագրում նրան «երրորդ սորտի երկրի» կարգավիճակ, բացի, թերևս, Ադրբեջանից: Այնուհետև. «Մենք պետք է որոշենք՝ ուզում ենք դիրքավորվել ձեռքերով մեր գլուխը ծածկա՞ծ, որպեսզի մեզ չխփեն,- մտորում էր Փաշինյանը,-  թե՞ ուզում ենք դիրքավորվել որպես մի երկիր, որ անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել հարվածներ և տալ նաև հակահարվածներ, և հարաբերություններում չլինել կոնֆլիկտային, լինել կառուցողական, հարգալից: Իմ կողմնորոշումը երկրորդն է  և ես այլ կերպ ուղղակի չեմ պատկերացնում, մնացածն ուղղակի նյուանսներ են»

Հայ փորձագետներից ո՞վ կարող է վերծանել ինչ-որ մեկին վարչապետի հղած «ազդանշանը»: Թեպետ ակնհայտ է, որ տեղի ունեցողը, ըստ մեծի մասի, կառուցվում է «ղարաբաղյան թթխմորի» վրա, երբ Փաշինյանը նախատեսում է Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի «շահերի ընդհանրությունը»՝ միաժամանակ մտցնելով կոոպերացիայի (տեսություն) և առճակատման (պրակտիկա) տարրեր, չէ՞ որ մնացածը բանակցությունների սեղանին է: Դա, Լավրովի խոսքով, Արցախի ապագա կարգավիճակն է՝ «առավել հրատապ հարցերի լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը: Հիմքում կարող է դրվել դե ֆակտո նշված կետերի իրավաբանական օրինականացման հերթականության հարցը»:

Բայց իրականում պատրաստ է արդյոք դեպքերի նման ընթացքին Ադրբեջանը, թե՞ նրա խաղագումարը սոսկ միջանկյալ գործառնական բնույթ ունի, և նա, իր հերթին ստուգում է Մոսկվային ղարաբաղյան կոնֆլիկտից հավասար հեռավորություն պահելու հարցում: Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն պատրաստվում է 1920-ական թթ. սցենարով իրադարձությունների զարգացմանը. Փաշինյանին դաշնակների վիճակին հանգեցնել, որոնք այն ժամանակ հակվել էին Անտանտի կողմը, Մոսկվայի համար դառնալ «գաղափարաքաղաքական դաշնակից» և իրացնել Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական ինտեգրացիան: Այդ համատեքստում Փաշինյանի արտաքին քաղաքականության հայտարարությունները, հատկապես՝ «մեր ռուսական գործընկերների հետ» աշխատելու մասով, տարօրինակ և հանելուկային են թվում: Թեկուզ հենց այն պատճառով, որ Ադրբեջանը և Ռուսաստանը իրենց ձեռքն են առնում տեղեկատվական նախաձեռնությունը՝ Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան պահանջելով հստակ հարցին՝ քննարկվո՞ւմ է այսօր կարգավորման փուլային տարբերակ, կա՞ն որոշակի գործողություններ: Եվ Փաշինյանից չստանալով դրա պատասխանը՝ Լավրովը և Մամեդյարովը շարունակում են էլ ավելի «բացել» Երևանի դիրքորոշումը՝ հասցնելով դրա տրամաբանական ավարտին: Այդ խորապատկերում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների լռությունը հանգեցնում է այն մտքին, որ նրանք լիովին համաձայն են Լավրովի և Մամեդյարովի հետ:

Մի հանգամանք էլ. Մինսկի խումբը այն հազվագյուտ  ձևաչափերից է, որոնց շրջանակներում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործում են միևնույն դիրքերից: Այդ դեպքում ինչպե՞ս է, որ խորվաթական Advance պարբերականի գնահատմամբ, «Հայաստանը՝ իր ցանկություններով և  ավելին, քան պարզապես նախկին խորհրդային հանրապետությունը լինելու անվիճելի ներուժով, սահմանափակված է աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունների առումով, ինչ քաղաքական կուսակցություն էլ, որ գա իշխանության»: Կհաջողվի՞ Փաշինյանին առանց «աշխարհաքաղաքական զոհաբերության» սրբագրել «նոր արտաքին քաղաքականության» վեկտորը, լիովին փոխել անվտանգության գոյություն ունեցող դոկտրինը, ինչպես որ եղավ Վրաստանում կամ Ուկրաինայում: Ներկայիս պայմաններում նման հարցերի լուծումը հեշտ չի տրվի, քանի դեռ չի հանգուցալուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սպասենք, տեսնենք:

 

Ստանիսլավ Տարասով

9 մայիսի 2020 թ.

Աղբյուրը՝ REGNUM

 


 

Նիկոլ Փաշինյան Սերգեյ Լավրով Էլմար Մամեդյարով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորում Ստանիսլավ Տարասով

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին