f

Անկախ

Մնում է, օրինակ՝ անչափահասի ծնողին խելամիտ բացատրություն տաք, թե այդ ինչ տրամաբանությամբ է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում հակառակ արդյունքի


Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը կողմ քվեարկած պատգամավորները, համոզված եմ, ոչ ամբողջովին են քաջատեղյակ, թե ինչին են կողմ քվեարկել։ Իսկ հիմա անդրադառնամ այդ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՆՔՈՎ՝ արդեն իսկ տարիներ առաջ կատարված մի անչափ տհաճ օրենսդրական փոփոխությանը՝ եզրակացությունը թողնելով իրենց։ Նախկին քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն էր սահմանված՝ մինչև 16 տարեկան կամ արբունքի չհասած երեխաների հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար։ Հետագայում, հիշյալ կոնվենցիայի դրույթների հենքով (18-րդ հոդված) օրենսգրքում կատարվեցին մի շարք «հեռանկարային» փոփոխություններ, որոնցից արտառոցը, թերևս, այն էր, որ դրանով արդեն հանվեց պատասխանատվությունն այն անձանց համար, որոնց 18 տարին դեռ չի լրացել, թեպետ՝ 16 տարեկան անձն արդեն քրեական պատասխանատվութան սուբյեկտ է։ Ասել կուզի` օրինակ 17-ից մինչև 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասը արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուկ 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում սեռն էլ նշանակություն չունի), և իր արարքը չի համարվի անգամ զանցանք։ Մնում է, օրինակ՝ անչափահասի ծնողին խելամիտ բացատրություն տաք, թե այդ ինչ տրամաբանությամբ է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում հակառակ արդյունքի՝ երեխաների այսպիսի անպաշտպան վիճակի։ Ուշ չէ, գոնե նախաձեռնեք, որպեսզի շրջանառության մեջ դրված քրեական օրենսգրքի նախագծում վերանայվեն հիշյալ կարգավորումները (ի դեպ՝ օրինագծի համար պատասխանատու իրավագետները դեմ չեն)։ Իսկ մյուս «անտեսանելի» սպասվող վտանգներին դեռ կանդրադառնամ, ցավոք, դրանք սակավ չեն։ Վավերացնելը չարյաց մեծագույնը չի լինի, եթե կարողանաք, կամք ունենաք գոնե իրավական և սոցիալական համակարգերը զերծ պահել վերը նշված անմիտ զարգացումներից ....


Գևորգ Դանիելյան Լանզարոտի կոնվենցիա ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին