f

Անկախ

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ 5 աշխատակից վարակված է կորոնավիրուսո՞վ․ նախարարությունը հերքում է. Politik.am


ՀՀ Արդարադատության նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Աշխատակիցները բանտապահներ են եւ ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող քաղաքացիները հենց նրանց հետ են առավել հաճախ շփվում։

Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները փորձում են վարակված աշխատակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահել, որպեսզի տեղեկատվությունը չազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավորի որոշման վրա։

Նկատենք, որ նախագահ Քոչարյանը գտնվում է ռիսկային խմբում եւ վարակակիր աշխատակիցները առողջապահական տեսանկյունից կարող են վտանգավոր լինել իր համար։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Politik.am-ի հետ զրույցում պնդեց, որ վարակման դեպք չի արձանագրվել․ «Տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել»։

Հ․Գ․ Նկատենք, որ մեր աղբյուրը փոխանցել է, ըստ իր պնդման, վարակակիր աշխատակիցների տվյալները։ Հավելյալ տեղեկություններ կհաղորդենք, եթե նրանցից որեւէ մեկը ցանկություն հայտնի հրապարակային խոսել այդ մասին։

ՀՀ Արդարադատության նախարարություն ՔԿՀ

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին