f

Անկախ

Չեմ կարծում, որ ծառայություններ մատուցելը կարող է որևէ մեկին վիրավորել. Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ


Ծառայություն առաջարկելը որեւէ ձեւով վիրավորական չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը։

«Երբ Ընտրական օրենսգիրքն էր կազմում՝ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, Հրայր Թովմասյանը, ինչպես գիտեք, հանձնաժողովի անդամ է եղել, իր ծառայություններն էր այդ կերպ առաջարկում այն ժամանակվա գործով իշխանություններին՝ համապատասխան նոր Սահմանադրության ընդունման գործում։ Ծառայություն առաջարկելը որեւէ ձեւով վիրավորական չէ. ես իմ ծառայություններն եմ առաջարկում իմ վստահորդին եւ այլն։ Այսինքն՝ խոսել վիրավորանքի մասին, ապա պետք է ակնհայտորեն թիրախավորված պետք է լինի այդ վիրավորանքը, անձը դիտավորություն ունենա վիրավորելու կոնկրետ մեկին, նվաստացնելու նրա արժանապատվությունը։ Չեմ կարծում, որ  ծառայություններ մատուցելը կարող է որեւէ մեկին վիրավորել։ Իմ վստահորդի խոսքը եղել է բացառապես քաղաքական գործընթացների արդյունքում, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում է դա ներկայացվել»,- ասաց Գյոզալյանը։

Հարցին՝ արդյոք դատարանը կարո՞ղ է ունենալ կաշկանդվածություն, քանի որ կողմերից մեկը վարչապետն է, մյուսը՝ ՍԴ նախագահը, ներկայացուցիչն ասաց. «Այդ հարցին պատրաստ կլինեմ պատասխանել մի քանի նիստ հետո՝ հիմնվելով դատավարական փորձի վրա։ Ճանաչելով դատավորին, նրա մոտ ունենալով բավականին շատ նիստեր՝ չեմ կարծում, որ դատավորը կունենա այդ կաշկանդվածությունը։ Գործը քննող դատավորին գնահատում եմ պրոֆեսիոնալ։ Հույս ունեմ, որ դատավորն իր պրոֆեսիոնալ մակարդակից չի իջնի»։

Նշենք, որ այսօրվա նախնական դատական նիստը հետաձգվել է, քանի որ հայցվոր կողմը չէր ներկայացել դատարան։

Դատարանի որոշմամբ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 19-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իրեն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր՝ եթե վարչապետն փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Այնուհետեւ վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Հրայր Թովմասյան Նիկոլ Փաշինյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին