f

Անկախ

Շվեդական մոդելն  ընդդեմ հայկական պրակտիկայի և վիճակագրության մանիպուլյացիան,համաճարակը թափ է առնում Հայաստանում


Ընդհանուր իրավիճակը մայիսի կեսերին

Ցավոք սրտի, այս թեման մեզ  բաց  չի թողնում: Կորոնավիրուսի  պանդեմիայի քննարկման հարցում քաղաքական դրդապատճառներով շահարկումների  թիվը  շատ մեծ է, և ես ստիպված եմ  պարբերաբար վերադառնալ այս թեմային, ինչը  կանեմ  նաև հետագայում: Կորոնավիրուսի  շուրջ  ստեղծված  իրավիճակը Հայաստանում բավականին լուրջ է: Վերջին տվյալներով՝  երկրում արդեն կա 5041  հաստատված դեպք,  առողջացման՝  2164, մահվան՝ 64 դեպք, փաստացի բուժվողներին՝  2788։ Իրականացվել է  ընդհանուր  թվով   43041  թեսթ։  

Ստեղծված իրավիճակի   հակիրճ ներկայացումից հետո հիշենք անցյալի միտումները: Հարավային Կովկասում  կորոնավիրուսի տարածման համար  առանց որևէ  դժվարության  կարելի էր  Covid-19-ի  աճի  երեք  պրոյեկցիա  մշակել։ Առաջին  սցենարով  աստիճանաբար  դադարող  աճն է, որի արդյունքը կլիներ  յուրաքանչյուր երկրում համաճարակի դադարեցման միտումը։  Երկրորդ  սցենարով՝  վերջին մեկ շաբաթվա ընթացքում աճի տեմպը (ավելի արագ աճ, բայց  ինտենսիվության աստիճանական անկում, քանի որ ապրիլի կեսերին  հիվանդության  դեպքերի  աճը  բավականին  ցածր  էր և  և տեմպերի  աճ   2 շաբաթվա ընթացքում, որը   համեմատաբար ավելի բարձր էր:

Եթե Վրաստանում իրականությունն ընկած էր ցածր և միջին սցենարների միջև, ապա Ադրբեջանում `միջին և բարձր սցենարների միջև (ավելի մոտ բարձրին),  իսկ  Հայաստանի  համար  բարձր սցենարն  ապահովված  է:  

Բայց Հայաստանում իրավիճակը ինչ-որ առումով հատկապես ցայտուն է առաջացած  քաոսի  պատճառով: Ընդհանուր առմամբ, այս աճի համար կա երեք բացատրություն:

ա) վերջին երկու տարում պետական ինստիտուտների թուլացումը և իրավիճակի վերահսկելիության նվազում

բ)  Նման մարտահրավերներին Հայաստանի անպատրաստ լինելը  (հակառակ երեք ամիս առաջ տարածված կեղծ վարկանիշի)

գ) արտաքին քաղաքականության  համակարգի փոփոխություն, որը ստեղծեց Հայաստանում առկա ստատուս-քվոն և իշխանության  մոլորվածությունը   այս պայմաններում:

Իշխանությունները երկար ժամանակ փորձեցին մարել կորոնավիրուսի բռնկումը, բայց դա նրանց չհաջողվեց,  ընդհակառակը, ինչ-որ պահի իրավիճակը սկսեց  դուրս  գալ  վերահսկողությունից: Իսկ  դա պայմանավորված էր  երկրում կարանտինին  հետևելու  իշխանությունների անկարողությունով  և տնտեսական ակտիվությունը վերականգնելու  նպատակով  սահմանափակումները վերացնելու  նրանց ներքին ցանկությամբ։  Սակայն տնտեսական  ակտիվությունը  նման կերպ   հնարավոր չէ  վերականգնել: Խնդիրները պետք է լուծվեն  նույն մակարդակով, որում  դրանք ծագել  են: Խնդիրն  այլ  կերպ լուծելու փորձը չի հանգեցնի դրա վերացման, այլ միայն քաոսային  իրավիճակի, ինչի ականատեսն ենք  այսօր:  Financial Times  պարբերականը  վերջերս  շվեդական տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ  էր  արել  և եզրակացրել, որ քիչ հավանական է, որ Շվեդիան արձանագրի  զգալիորեն ավելի դրական տնտեսական դինամիկա, քան մյուս երկրները, ներառյալ նրա հարևանները, որտեղ համաճարակաբանական իրավիճակը շատ ավելի լավ է (չնայած շվեդները   հավաստիացնում են, որ երկրորդ  ալիքին  ավելի պատրաստված կլինեն): Դա նշանակում է, որ Հայաստանում կարանտինի  չեղարկումը   չի հանգեցնի տնտեսական իրավիճակի նկատելի բարելավման:

 Հայաստանում  կարանտինին հետևելը    և կորոնավիրուսի տարածումը

Դիտարկենք կարանտինի շուրջ  ստեղծված իրավիճակը. «Խուճապի» դեմ պայքարի ակտիվ քաղաքականության պատճառով իշխանություններին հաջողվեց բնակչության  մեջ  անհոգություն  արթնացնել, իսկ կարանտինին հետևելու հարցում  ոստիկանության վերահսկողության բացակայությունն իր հերթին հանգեցրեց նրան, որ  վախ  ևս  չառաջացավ։  Արդյունքում սկսվեց հաստատված դեպքերի թվի աճ և «երկրորդ ալիք»: Դիտարկենք, թե ինչպես էին  համեմատական կարգով  կարանտինին հետևում  այլ քաղաքներում:

Գրաֆիկ  1․ Ինքնամեկուսացման ինդեքսի  դինամիկա

Ինչպես տեսնում ենք, օրինակ բերված  քաղաքներում տնից դուրս ակտիվությունը Երևանում  ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում, և այն աճում է  մոտավորապես  ապրիլի 5-ից  սկսած (գրեթե  նույն ժամանակահատվածում էլ  սկսվեց երկրորդ ալիքը): Ամենացածր ակտիվությունը Թբիլիսիում է։ Իսկ  ինչպես հայտնի է Վրաստանում,  կորոնավիրուսն ամենաքիչն է տարածված: Տեսնենք, թե իրականում որքանով  են  կարանտինի պայմանները պահպանվել:

Գրաֆիկ 2․ Կարանտինի դինամիկան (ինքնամեկուսացման ինդեքսը) Երևանում և վարչական սահմանափակումների ազդեցությունը

Ինչպես տեսնում ենք,  կարանտինի սկզբնական   սահմանումը  հանգեցրեց ինքնամեկուսացման մակարդակի 0,6 կետով բարձրացման, ինչը համապատասխանում է  15% -ով ակտիվության նվազմանը: Կարանտինի հետագա խստացումը հանգեցրել է նրան, որ աշխատանքային օրերին ակտիվությունը կրճատվել է 65-70%-ով:  Սակայն հետագայում կարանտինը սկսեց չեղյալ հայտարարվել  տեղաշարժման թերթիկի  առկայության պայմանով, և մինչ մայիսի 4-ը՝ դրա   լիարժեք  չեղարկման օրը,  այն  իրականում արդեն չէր գործում։  Մայիսի 4-ից աշխատանքային շաբաթվա ընթացքում ակտիվությունն աճել է 16% -ով, բայց հաջորդ շաբաթ անկումը դանդաղել է:  Այս  դեպքում  երկու վարկած  կարող է լինել՝ կա՛մ մեղավոր են հասարակական տրանսպորտի  դեռևս  չչեղարկված  սահմանափակումները, կա՛մ մարդիկ սկսեցին  հույսներն իրենց  վրա  դնել, և արդեն  գործ ունենք ներկայիս պայմաններում ինքնամեկուսացման մակարդակի առավելագույն կրճատման հետ:

Ցանկացած  դեպքում  երկրում ինքնամեկուսացման ինդեքսի և դեպքերի միջև  կապ կա: Ստորև բերված գրաֆիկրում  կտեսնենք, որ փոխադարձ  կապ կա, բայց որոշ ուշացումով, քանի որ կա ինկուբացիոն  շրջան  և այլ գործոններ, որոնց պատճառով ախտորոշումը ուշանում է:

Գրաֆիկ 3. Ինքնամեկուսացման ինդեքսը և կորոնավիրուսի տարածումը * (շաբաթական միջին տենդենցներ)

Գրանցումն ուշանում է իրական դինամիկայից: Վարակման  իրական փաստի ամսաթվերի ժամանակացույցը կազմել եմ  չինական և այլ տվյալների հիման վրա, որտեղ 22.6-ը հիվանդության միջին տևողությունն է նրանց մոտ, ովքեր  հետագայում  բուժվել  են, 17.8՝ մահացածների համար և 5.1-ը`  ինկուբացիոն  շրջանի  համար (ավելացված է նախորդ ցուցանիշներին): Այնուհետև  առաջընթացը  վերանում է, և միտումները շատ լավ են համընկնում միմյանց (համահարաբերակցությունը -0,86 է, և սկսած դեպքերի աճից՝ մարտի 8-ից -0.92): Արժե հաշվի առնել, որ այս դեպքում մենք խոսքը նրանց մասին  է, ովքեր արդյունքում  գրանցվել են:

Գրաֆիկ 4․ Ինքնամեկուսացման ինդեքսը Երևանում և կորոնավիրուսի բաշխումը`  վարակի ամսաթվով (փակ դեպքերի հիման վրա)

Այս գրաֆիկը հուշում է, որ ապագայում   վարակման  դեպքերը   կշարունակեն  աճել արագ  տեմպերով: Քիչ հավանական է, որ տեմպերի  լիովին  համապատասխանությունը  կպահպանվի, քանի որ մարդիկ դեռևս  բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում հիվանդությունը կանխելու համար, բայց սոցիալական   ակտիվությունը պահպանելու դեպքում  դեռևս անհնար է կանխել  այն: Ի դեպ, մարտի կեսերին տիրող իրավիճակը, որտեղ կորերը ինչ-որ կերպ շեղվել են, ամենայն հավանականությամբ, վիճակագրական արտեֆակտ է, քանի որ դա պայմանավորված է նրանով, որ շատերը  հիվանդանոցից  դուրս են գրվել ապրիլի 17-ին, որտեղ  ապաքինվածները  կուտակվել  են ±1 կամ 2 օրվա ընդմիջումներով:

Կան մի քանի այլ հետաքրքիր հանգամանքներ ևս: Եթե նախկինում վարակի փաստի գրանցման հետաձգումը վարակի փաստացի օրվանից նվազել էր և հասել 6-7 օրվա, ապա ապրիլին վարակման  դեպքերի համար այն սկսեց աճել և հասնել արդեն 8,5 օրվա: Այդ պատճառով է, որ մայիսի 4-ից հետո հիվանդության  ակտիվ  բռնկումը գրանցվել է ոչ թե մայիսի 12-ին, այլ մայիսի 13-ին: Այսինքն, Հայաստանում,  հավանաբար, կորոնավիրուսի  նոր դեպքերի  տեմպերի   շարունակական աճ  կնկատվի:

Սա  վկայում է թեստավորման արդյունավետության նվազման մասին:  Թեստավորման արդյունավետության նվազման մասին հուշում է նաև  այն փաստը, որ դրական դեպքերի քանակը  թեստավորման ընդհանուր թվով նորից աճում է: Այժմ այն միջինը 12-15% է: Եվ մեկ «դրական արդյունքին բաժին  է  ընկնում  7,5 բացասական:

 

Գրաֆիկ  5. Կորոնավիրուսի դեմ  թեստերի դրական և բացասական արդյունքների հարաբերակցությունը (մեկ օր, բացասական / դրական)

Հենց այս հանգամանքն է հանգեցնում նաև դեպքերի թվի աճին, քանի որ, ինչպես գիտեք, որքան ավելի շատ են  թեսթավորում, այնքան  ավելի շատ  են  դեպքեր   բացահայտում, իսկ որքան  շատ  են  բացահայտում  այնքան   շատ են   մեկուսացնում: Եվ որքան ավելի շատ են մեկուսացնում, այնքան   հիվանդությունը  դանդաղ է   տարածվում:  

Հայաստանը անցում է կատարում շվեդական մոդելին:

Երկուշաբթի օրվանից  մասամբ չեղարկվել են տնտեսական գործունեությանն ու մարդկանց տեղաշարժին առնչվող սահմանափակումները։  Հասարակական տրանսպորտը արդեն գործում է,   վարաբացվել են ոչ միայն բացօթյան սրճարանները, այլ  նաև  մյուսները և շատ այլ  օբյեկտներ։ Հասարակական տրանսպորտում  դիմակներ կրելը  պարտադիր  բնույթ  է  կրում, իսկ  կանոնը  խախտողները կտուգանվեն։  

Սա շատ վիճահարույց որոշում է, սակայն  այն թելադրված է կարանտինից  ժողովրդի  դժգոհության հանգամանքներով և տնտեսական վնասը նվազագույնի հասցնելու նկատառումներով:

Ըստ էության, կարանտինից դուրս գալուց հետո Հայաստանն ունի շատ ավելի վատ իրավիճակ, քան երբ  կարանտինը  սահմանվում էր: Սա նշանակում է, որ կարանտինն  անարդյունավետ էր: Դրա պատճառները   ներկայացված  են  4. Գրաֆիկում։  Այսինքն ՝  իրականում կարանտինը շատ արդյունավետ է,  ուղղակի  կարանտինի կառավարումն  էր  անարդյունավետ,  իսկ դա  մի փոքր այլ է: Բայց եթե քննարկվում  է  այն հարցը, թե արդյոք  պետք է անհանգստանալ  կարանտինի չեղարկման  համար  կամ  միգուցե պետք է սովորել  կորոնավիրուսի հետ ապրել, ապա անմիջապես մտքում շվեդական մոդելն է գալիս:

Շվեդիայում մահացել է 3,646 մարդ (ամենայն հավանականությամբ, այդ թիվն ամբողջական չէ), այն դեպքում, երբ տարածաշրջանի հարևան չորս երկրներում ՝ Նորվեգիա, Իսլանդիա, Դանիա և Ֆինլանդիա ՝ ընդհանուր առմամբ 1.072 մարդ  է  մահացել: Կլինեն  մարդիկ, ովքեր  կասեն, որ մարդիկ միշտ էլ մահանում են, ի՞նչ կարելի է անել այս դեպքում, կամ որ ավելի շատ մարդ կմահանա կարանտինից ՝ տնտեսական խնդիրների պատճառով։ Ես տեղյակ չեմ այս վարկածը հաստատող փաստերի մասին, սակայն  կարելի է  ցինիկ մոտեցում ունենալ: Ի վերջո,  մենք մեր ամբողջ ուժը չենք  ներդրել  այլ հիվանդությունների հաղթահարման համար, որոնք, նույնիսկ ավելի վտանգավոր են: Եվ  այդ  ժամանակ  հարց է ծագում` ինչու՞ դա անել կորոնավիրուսի   դեպքում:

Բանն  այն է, որ կորոնավիրուսի ազդեցությունը նույնական չէ յուրաքանչյուր երկրում: Պրակտիկան ցույց է տալիլ, որ մահացության միջին մակարդակը տարբեր պայմաններում տատանվում է 0.5% -ից մինչև 2%: Հակամարմինների թեստերի հիման վրա (կեղծ դրական ախտորոշումների պատճառով հիվանդությունների քանակը գերագնահատելու որոշակի հավանականությամբ), Նյու Յորքում, Ուհանում, Իսրայելում և Իսպանիայում  մահացության մակարդակը  1.5%  է  կազմում, իսկ Իտալիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ  երկրներում՝  մոտ 2%: Կան դեպքեր, երբ մահացության մակարդակը ցածր է` մոտ 0,5% -0,8%,  որոնցից են Իսլանդիան  կամ  Ուհանից դուրս  չինական այլ   քաղաքները: Եվ մեծ հավանականությամբ Շվեդիան դասվում է նրանց  շարքին:

Ավանդաբար  Շվեդիան բնութագրվում է ցածր ճարպակալմամբ, սոցիալական մեկուսացման բարձր մակարդակով (առանց որևէ կորոնավիրուսի), ընդհանուր առմամբ, լավ առողջությամբ  և որակյալ  սննդով, օրինապահության, պետությանը հնազանդվելու  և  գիտակցության բարձր մակարդակով: Բացի այդ,  Շվեդիայում յուրաքանչյուր անձի համար մեծ քանակությամբ տարածք է  բաժին ընկնում, տնային տնտեսություններում փոքրաթիվ բնակիչներով  (շատերն ընդհանուր առմամբ ապրում են միայնակ, իսկ միջին հաշվով 2.2 մարդ մեկ տնային տնտեսություններում),  ստացվում է  կիսասոցիալիստական առողջապահական համակարգ՝ ապահովված լավ բժիշկներով, սարքավորումներով  և հիվանդանոցային մահճակալներով,  տեղական  ավադույթների համաձայն, մարդիկ միայն  ծայրահեղ  դեպքերում են  հիվանդանոց   գնում: Վերջապես, շվեդները ամենաքիչն են  ծխում են`բնակչության ընդամենը 5% -ը: Իսկ  հայտնի տվյալները ասում են, որ տեղի բնակչության  մոտ  մահացության մակարդակը  շատ ավելի ցածր է, քան միգրանտների և դա, անշուշտ, մեծ ազդեցություն է ունենում կորոնավիրուսով վարակման  վրա:

Այս բոլոր նախապայմանները հիմք են տալիս հավատալու, որ Շվեդիայում կորոնավիրուսից մահացության մակարդակը պետք է լինի կամ ամենացածրն աշխարհում, կամ ամենացածրերից  մեկը։  Շվեդիայում թեսթավորում շատ   քիչ է  իրականացվում, բայց այն բավականին  տարածված  է  Ստոկհոլմում, հավանաբար,  վարակվում է  յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը:

Հայաստանում այս բոլոր նախապայմանները բացակայում են: Երկրում  ճարպակալման մակարդակը բարձր է, սոցիալական շփումներն՝ ինտենսիվ, ընտանիքները բազմամարդ են, առողջապահական համակարգը դիմակայում է, բայց միայն բնակչության հիվանդության ցածր մակարդակի  դեպքում,  իսկ  տղամարդկանց կեսից ավելին և բնակչության մոտ 30% -ը ծխում է: Միևնույն ժամանակ, Հայաստանում տարածված են տարատեսակ քրոնիկական հիվանդություններ, ներառյալ շնչառական, մարսողական և այլն: Հետևաբար, իրական մահացության մակարդակը Հայաստանում շատ ավելի բարձր է, քան Շվեդիայում: Ամենայն հավանականությամբ, այն կլինի 1,5-ից 2% -ի սահմաններում: Եվ Հայաստանի շվեդական օրինակը, կարծում եմ, խիստ հակացուցված է:

Շվեդական մոդելը լավ է այնտեղ, որտեղ կան շատ շվեդներ: Այո, մշակույթը,  ինստիտուտները, պրակտիկան, աշխարհագրությունը և մնացած ամեն ինչը կարևոր են։ Այդ պատճառով Շվեդիան հաղթահարում է այս իրավիճակը: Եվ Շվեդիայում կարանտինային միջոցառումները  նման կերպ  սահմանվեցին  հենց այն պատճառով, որ այս բոլոր գործոնները հաշվի են առնվել: Այս փորձի մեկնարկը Հայաստանում վկայում է անցյալի միջոցառումների ձախողման և ինստիտուցիոնալ պատճառներով   պայմանավորված  անհաջողության մասին: Դժբախտաբար, Հայաստանում կարանտինը հստակ  բռնի ջանքեր  է պահանջում  պետությունից։  Այն  դեպքում,  երբ  շվեդներն իրենք են հասկանում, որ անհրաժեշտ է  հետևել կանոններին, հայերը հպարտանում են այդ կանոնների խախտմամբ  և նույն   ազդեցությունն են ակնկալում,  որը Շվեդիային ընդհանրապես պետք չէ:

Վիճակագրության մանիպուլյացիա  

Հայաստանում, ինչպես արդեն վերը նշված է, իրավիճակը սկսեց վերահսկողությունից դուրս գալ ապրիլի 5-ից 10-ն  ընկած ժամանակահատվածում (Զատիկի  հետ  կապված  մեղադրանքներ  շատ  կան, բայց սա սխալ է)։  Առաջին անգամ  դա բոլորի համար ակնհայտ դարձավ ապրիլի 30-ին: Նկատեցի, որ ապրիլի 27-ին երկրորդ ալիքն  է  գալիս։  Այն պայմաններում, երբ հիվանդության  հաստատված  դեպքերի  թիվը սկսեց արագորեն աճել, մահվան թվի աճն անխուսափելի էր, սա հասկացան նաև իշխանությունները:

Այդ պահից սկսվեցին մահվան դեպքերի վերաբերյալ  վիճակագրության  մանիպուլյացիաները: Եթե մինչ այդ մահվան գրանցված բոլոր դեպքերը (և սա նույնպես չէր  ներառում ամբողջական  թիվը)  ներկայացնում էին մեկ սյունակում, ապա այդ ժամանակվանից ի հայտ  եկավ մեկ այլ սյունակ. սկսեցին մահացածներին առանձնացնել «կորոնավիրուսից» մահացածների  և  կորոնավիրուսի հետ  ուղեկցվող հիվանդություններից  մահացու ելքեր։  Ինչ-որ պահի մահացության  գրեթե բոլոր  դեպքերը  ներառվեցին այս սյունակում: Բայց այս գրաֆիկը չի տրվում ամենօրյա օրինաչափությամբ. կա ընդամենը ընդհանուր թիվ, որի  վրա  երկար ժամանակ  ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:  

Իսկ  «քովիդ  այլադավանները»  հորինել  են  այն թեզիսը, որ  նույնիսկ  վթարների հետևանքով  մահացածներին   գրանցում են որպես  կորոնավիրուսից  մահացածներ: Այս սուտը չի հաստատվում որևէ փաստական ապացույցով,  իսկ  անուղղակի փաստերը ամբողջությամբ մերժում են այն (բոլոր երկրներում կորոնավիրուսից մահվան դեպքերի չգրանցումը):

Ավելին, նույնիսկ եթե մարդը ունի  զուգընթաց  պայմաններ, դա չի նշանակում, որ նա անմիջապես կմահանար: Իտալիայի օրինակով մենք տեսնում ենք, որ միջին  հաշվով մահացած մարդիկ կորոնավիրուսից կորցրեցին իրենց  կյանքի տևողության մոտ 10-20 տարին, բայց կային նաև նրանք, ովքեր շատ ավելին կորցրեցին: Այնպես որ, նույնիսկ զուգահեռ հիվանդություններ  ունենալով  շատերը, ովքեր մահացել էին կորոնավիրուսից, կարող էին շատ ավելի երկար ապրել: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում տարեկան մահացության մակարդակը կազմում է բնակչության 1% -ը, միջին հաշվով, մահացածը 18 օր հիվանդ է, իսկ հիվանդի տարիքային կառուցվածքը մոտավորապես նույնն է, ինչ բնակչության տարիքային կառուցվածքը, այդ դեպքում 2000 վարակվածներից մոտավորապես 1-ը կմահանար հիվանդության ընթացքում, և   ինչ-որ այլ  թվով մարդիկ  կմահանային  հիվանդությունից հետո ընկած ժամանակահատվածում:

Ստացվում է, որ այս պահի դրությամբ գրանցված 4000-ից միայն 2-ը պետք է մահանային կորոնավիրուսից և   այլ պատճառներից, և դա առավելագույնն է, քանի որ պետք է հաշվի առնել նաև ժամանակի տեղաշարժը (իսկ  մենք գրանցել ենք 10 անգամ ավելին): Կորոնավիրուսը կարող է սրել բոլոր առկա խնդիրները, բայց նույնիսկ այս պայմաններում,  պետք է մահվան  դեպքերը  նույն սյունակում կներկայացվեին:  

Ահա  այսպիսի  տեսք  ունի  Հայաստանում գրանցված մահվան դեպքերի դինամիկան:

Գրաֆիկ  6. Կորոնավիրուսից մահացությունների թվի դինամիկան, կուտակված  արդյունքով  

Ինչպես տեսնում ենք B գծապատկերում, աճի կորի տեսքը լիովին այլ կլինի, եթե դրանում  ներառենք «կորոնավիրուսով», և ոչ միայն «կորոնավիրուսից» մահացածներին: Ձախ կողմից  կունենք  թվաբանական աճ, իսկ կենտրոնում արդեն արագացող  (ինչպիսին այն  իրականում պետք է լինի): Որոշ ժամանակահատվածներում, բոլոր մահվան դեպքերն արդեն «վերագրվել են» այլ պատճառների, և միջին հաշվով մայիսի սկզբից ի վեր, բոլոր մահերի մոտավորապես կեսը վերագրել են «այլ պատճառների»: Այնուամենայնիվ, այլ պատճառների մասին խոսակցությունն ամենևին էլ չի բխում ճշմարտությանը հավատարիմ մնալու ցանկությունից, այլ  վարչական մեթոդներով ցուցիչին  մահվան դեպքերի աճը   հավասարեցնելու  ցանկությունից: Ինչը, սակայն, ակնհայտորեն երևում է Ռուսաստանի օրինակով, որտեղ այս քաղաքականությունն նույնիսկ ավելի կոպիտ  է  իրականացվում:

 

Աշխարհում Շվեդիա 2019-nCoV կորոնավիրուս վիճակագրություն  մանիպուլյացիա

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Ավելին
Ավելին