f

Անկախ

Վարակակիրների թվի մշտական աճը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով․ COVID-19 Հայաստան. ՓԽ


Արտակարգ դրություն մտցնելու պահից Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ոչ թե նվազում, այլ մշտական աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով, կառավարության անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքով։ Այս մասին ասված է COVID-19 Հայաստան. Փաստահավաք խմբի Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 14-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու մասին կառավարության որոշմանը հաջորդեց «առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունն առ այն, որ կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները պետք է փոխանցել իրավապահ մարմիներին՝ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։

«Հարկ ենք համարում նշել, որ դեռևս փետրվար և մարտ ամիսներին, երբ աշխարհում կորոնավիրուսը լայն թափով տարածվում էր, Հայաստանում մինչև մարտի 12-ը ներառյալ ընթանում էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզչություն, որի շրջանակում իշխանական կուսակցությունն անցկացնում էր հանրահավաքներ Հայաստանի ամբողջ տարածքում։

Առողջապահության նախարարն էլ իր ելույթներում հիմնական շեշտադրումը կատարում էր նրա վրա, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, պետք չէ հատուկ նշանակություն տալ այդ վիրուսին և այլն։ Հետևաբար, քաղաքացիների համար վտանգավոր և չհիմնավորված լուրերի տարածմամբ զբաղվել է հենց կառավարությունը»։

COVID-19 Հայաստան. Փաստահավաք խմբի անդամները համոզված են, որ «դավադրությունների տեսության» «առաջին տարածողները վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էին, ուստի առաջին հերթին նրանք պետք է իրավապահ մարմինների կողմից հրավիրվեն՝ պարզելու համար, թե ինչո՞վ էր պայմանավորված նման անպատասխանատու հայտարարություններ անելն, ինչը հասարակության շրջանում թուլացրեց զգոնությունը և առաջացրեց թերահավատություն կորոնավիրուսի նկատմամբ։

Իրավապահ մարմինները պետք է նաև պարզեն՝ արդյոք իրավաչափ է թեթև ախտանշաններ ունեցող կորոնավիրուսի վարակակիրներին չմեկուսացնելու վերաբերյալ որոշումը»։

«Փաստացի, կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում տապալվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացն, ինչի պատճառով կորոնավիրուսի տարածումը դուրս եկավ վերահսկողությունից, սպառվեցին մեթոդներն ու միջոցները, որպես հետևանք էլ՝ վարակակիրների մեկուսացում անելու հնարավորություն կառավարությունն այլևս չունի և ստիպված է վարակակիրներին իրենց տներում մեկուսացնել՝ նպաստելով տան մյուս անդամների վարակվելուն և վարակի տարածման աղբյուր դառնալուն։ Կառավարության ձախողված քաղաքականության պատճառով այժմ վտանգված է հանրային առողջությունը», համոզված են Փաստահավաք խմբի անդամները։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարել է, որ «Հայաստանում կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ոչ թե հասարակությունն, այլ կառավարությունն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նշենք, որ ողջունելի ենք համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացավ՝ կորոնավիրուսի տարածումն ազգային անվտանգության հարց է, այդուհանդերձ, Փաշինյանը շարունակում է չգիտակցել, որ այդ հարցի լուծման պատասխանատուն իշխանությունն է՝ առաջին հերթին ինքը»։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ հայտարարություն նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին