Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողների մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության փոխնախարար Քասեմ Ջան Բաբային: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ որոշ բուժաշխատողներ մահացել են կորոնավիրուսից: Սակայն Բաբային չի հստակեցրել, թե քանի բժիշկ է կորոնավիրուսից մահացել:
Իսկ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Իրանի Հանրապետությունում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 126.949 դեպք, ընդ որում՝ մահացել է 328 368 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է հիվանդությունը COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: