f

Անկախ

«Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը». Արտակ Զաքարյան


Հարգելի’ վարչապետ,
հարգելի’ Նիկոլ,

Ցավում եմ, որ քո, և ընտանիքիդ անդամների մոտ կորոնավիրուսի վարակ է արձանագրվել։ Աստված թող զորավիգ լինի ձեզ՝ վիրուսը հաղթահարելու, շուտափույթ ապաքինվելու և լիարժեք կազդուրվելու համար։

Միևնույն ժամանակ, առանց ավելորդ պաթոսի, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։ Մաղթում եմ առողջություն, արևշատություն, խաղաղություն և ընտանեկան բարօրություն։

Երկու տարի, որպես ընդդիմություն քեզ հետ քաղաքական կռիվ ենք տալիս, մեր պետության ներկայի ու ապագայի համար։ Եվ երկու տարի շարունակ, դու ապացուցում ես, որ մենք ցավոք իրավացի ենք։ Թե ինչո՞ւ եմ ասում ցավոք, ինքդ լավ գիտես ու ամեն բան տեսնում ես ներսից։ Լիովին հասկանում եմ քո, և քո շուրջ ստեղծված իրավիճակը, ինչ որ տեղ, կարելի է ասել՝ ըմբռնումով եմ մոտենում։ Մարդկայնորեն նույնիսկ զորակցում եմ քեզ՝ որպես վարչապետի, ստեղծված բարդ ու անելանելի թվացող խնդիրների մեջ։ Բայց ելքը մեկն է։

Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն։ Հրաժարվիր այն կեղծ, կործանարար ու դատարկ լոզունգներից, որով սերմանել ես վենդետաներ ու անհանդուրժողականություն։ Երևի չես էլ պատկերացնում, թե որքան մարդու արժանապատվություն ու բարի համբավ ես վնասել, քանի հարազատության, ընկերության մեջ ես սառնություն ու վեճեր մտցրել, քանի անբասիր մարդկանց ես հանիրավի կասկածի թիրախ դարձրել...Վատ է, շատ վատ։

Քեզ մոտ ստացվել է միայն մեկ բան՝ իշխանափոխությունը, որի թավշյա լինելը բացառապես մեր իշխանության կամքն է եղել։ Այլապես դու պատրաստ էիր փողոց ելած ժողովրդին տանելու նույնիսկ ամենավատ սցենարների՝ հանուն քո սկսած գործի։ Իշխանափոխությամբ ձևավորված հանրային հավատի ու սպասելիքների պիկը՝ երկու տարում վերածեցիր հուսալքության ու անելանելիության զգացողությունների։ Այնուամենայնիվ քեզ շնորհակալ եմ մի բանի համար, որը կասեմ, երբ մի օր, գուցե առիթ լինի հանդիպելու։

Այսօր արդեն չունես զարգացման ծրագրեր, չունես ռազմավարական բավարար ռեսուրսներ, արտաքին քաղաքական վստահելի գործընկերություն, տնտեսական կայուն պոտենցիալ, ներքին քաղաքացիական համախմբում։ Միակ քաղաքական գործիքդ մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես։

Հայաստանից ու Արցախից բաղկացած այս մի պետականությունն ունենք աշխարհի տակ։ Բարեկամաբար խնդրում եմ, թույլ մի՜ տուր, որպեսզի այն աչքներիս առաջ վերջնականապես քայքայվի, կազմալուծվի ու բարոյալքվի։

Ակնհայտ սխալ ճանապարհներով մինչև վերջ գնալը պարտադիր չէ՛, նույնիսկ ուշացումով կարելի է կանգ առնել, ետ դառնալ, և ուղղել ամեն ինչ։ Մտածի՛ր այս ամենի մասին։

Կրկին շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։
Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին։

Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան գրառում Արտակ Զաքարյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին