f

Անկախ

Վարդան Ոսկանյան. Իրանի հարվածները հակաիսրայելական են, հակաամերիկյան, պրոչինական ու պրոսիրիական


Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել  Իրանն իր  հրթիռային հարվածներով։ Սիրիայի, Իրաքի, Պակիստանի տարածքում իրանական հրթիռային հարվածների պատճառների, հնարավոր զարգացումների ու ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքավորման շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am-Պարոն Ոսկանյան, Իրանը մի քանի անգամ հայտարարել է հրթիռային հարվածներ հասցնելու պատճառների մասին, բայց Դուք զարգացումներին ավելի քաջատեղյակ եք։ Ո՞րն է հարվածների պատճառը, ովքե՞ր են թիրախները։

Վարդան Ոսկանյան-Իրանական կողմը հստակ հայտարարել էր՝ տեղի է ունենալու վրիժառության գործողություն՝ Քերմանում իրականացրած ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Իրանը որպես տարածաշրջանային գերտերություն չի կարող թույլ տալ, որպեսզի այն ուժերը, որոնք փորձում են Իրանի ներսում ահաբեկչության միջոցով ստեղծեն ապակայունացում, տարածաշրջանում գլուխ բարձրացնեն։ Հետևաբար իրանական գերճշգրիտ հարվածները Իրաքի, Սիրիայի ու Պակիստանի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ու ոչ միայն, միանշանակ սպասելի էին՝ հատկապես հաշվի առնելով, որ   Իրանը 40 տարիների խստագույն պատժամիջոցների պարագայում կարողացել է հասնել ակնառու հաջողությունների ռազմատեխնիկական ոորտում։

Եթե մենք փորձենք դիտարկել հարվածների աշխարհագրությունն ու թիրախները, ապա ակնհայտ է, որ բացի ահաբեկչական խմբավորումների հենակետերից, ընդ որում դրանց թվում է նաև Սիրիայում գործող «Թուրքեստանի Իսլամական կուսակցությունը», որն ունի հակաչինական ուղղվածություն ու ակնհայտ հովանավորվում է Թուրքիայի կողմից։ Բայցի այդ խմբավորումներից, իրանցիները թիրախ դարձրեցին նաև Էրվիլում գտնվող իսրայելական արտաքին հետախուզության կենտրոնակայանը, որն ինչ-որ տեղ պատասխան է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների։ Եթե հաշվի առնենք, որ խոցված թիրախները գտնվում են ամերիկյան հյուպատոսության անմիջական հարևանությամբ, ապա ցուցիչ է առ այն, որ իրանցիները ուղերձ են հղել դեպի ԱՄՆ՝ ի պատասխան իրենց դաշնակից եմենյան հութիների դեմ իրականացված գրոհի։

Եթե Պակիստանի ուղղությամբ գրոհը դիտարկենք, ապա այդ երկրի տարածքում գործում է  ահաբեկչական խմբավորում՝ «Ջեյշ ալ-Ադլ» անունով, որն էթնիկական առումով կազմված է բելուջներից, վերջինները բնակեցված են նաև Իրանի ծայր հարավարևելյան Սիստան ու Բելուջիստան նահանգներում, այս խմբավորումը պաբերաբար ահաբեկչական գործողություններ է իրականացնում այդ նահանգում հատկապես։ Իրանական կողմը հիմավոր կասկածներ ունի, որ այդ խմբավորումը հովանավորում է մի շարք հակաիրանական ուժերի կողմից, խոսքը մասնավորապես Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի մասին է։

Եթե փորձենք այս ամբողջն ընդհանրացնել ու բերել մեկ բանձևման, ապա կարելի է  ասել, իրանական հարվածը հակաիսրայելական էր, հակաահաբեկչական էր, հակաամերիկյան էր, հակապակիստանյան էր, պրոնիրանական էր, պրոսիրիական, պրոչինական։ Իրանը կարծեք ուրվագծում է իր դիրքավորումը աշխարհքաղաքական գործընթացներում և այդ առումով ուղերձներ է հղում։

Մեկ այլ կարևոր բաղադրիչ կա, իրանական կողմը քարոզչական տիրույթում կարողացավ հստակ ապահովել ռազմական գործողության հաջողությունը։ Տարածվում են բազմաթիվ կադրեր, որոնք ցույց են տալիս Իրանի ռազմական ներուժը, որը պակաս կարևոր չէ աշխարհում վարվող հիբրիդային պատերազմների տրամաբանության մեջ։

Panorama.am-Հնարավո՞ր է, որ իրանական հրթիռային հարվածներին հետևեն լայնածավալ ռազմական գործողություններ։

Վարդան Ոսկանյան-Չեմ կարծում, որ Իրանը կմտնի լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, չեմ էլ կարծում, որ Իրանի վրա ուղղակի հարձակում տեղի կունենա։ Բայց ողջ Մերձավոր Արևելքում շարունակվում է  արբանյակների պատերազմը՝ այսպես կոչված «պրոքսի» պատերազմը։ Իրանը, ռազմավարական առումով լինելով միայնության մեջ, չունենալով դաշնակից, ստեղծել է սեփական արբանյակներ, որոնք Իրանի դաշնակիցներն են տարածշրջանում։ Իրանն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ, եթե ես չունեմ դաշնակիցներ, ապա կստեղծեմ։ Հիմա Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում գործում են պրոիրանական ուժեր, որոնք ցույց են տալիս, որ կարող են արդյունավետ կերպով գործել Իրանի շահերի սպասարկման ուղեծրում։

Մի կարևոր ուղղությունն էլ կա, որ իրանցիները, հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները, համարում են գերակա։ Խոսքը Ադրբեջան կոչվող արհեստածին  կազմավորման մասին է, գիտեք, որ դրա տարածքում էլ կան բազմաթիվ իրանամետ ուժեր։ Դրանք են Բաքվի բռնապետի հիմնական ախոյաններն ու քննադատները, նրանցից շատերը հիմա գտնվում են բանտերում, բայց իրանամետ խմբավորումներն ունեն հսկայական ազդեցություն։ Եթե հաշվի առնենք, որ հրթիռային հարվածներով Իրանը խոցել է Իրաքյան Քրդստանի տարածքում տեղակայված իսրայելական հետախուզության  ենթակառուցվածքները, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի տարածքում նույնպես կան նման ենթակառուցվածքներ։ Դժվար է ասել, Իրաքո՞ւմ է ավելի մեծ իսրայելական ներկայություն, թե՞ Ադրբեջան կոչվող արհեստածին  կազմավորման ներսում։ Ուստի, իրանական հրթիռային հարվածների աշխարհագրությունն Իրաքը, Սիրիան ու Պակիստանն են, բայց դրա ձայնը, պատկերավոր ասած, լսվել է նաև Բաքվում։ Կարծում եմ՝ այնտեղ խիստ անհանգստացած են այն հանգամանքից, որ իրանցիները կարող են Ադրբեջանը դիտարկել թիրախ։

Panorama.am-Հայաստանը՝ որպես տարածաշրջանի երկիր ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվի։

Վարդան Ոսկանյան-Արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս մի կարևոր հանգամանք. Խաղաղություն չկա նույնիսկ Եվրոպայում, էլ չխոսենք Մերձավոր Արևելիք մասին։ Դասը, որ հայկական կողմը պետք է քաղի այս գործընթացներից, մեկն է՝ տարածաշրջանում, և ընդհանրապես աշխարհում հարգում ու հաշվի են նստում միայն ուժեղի հետ։ Հայաստանի՝ որպես պետության տեսլականը պետք է տեղավորվի հետևյալ գաղափարի մեջ. մենք պետք է ստեղծենք ռազմականացված պետություն-ամրոց։ Դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր համակարգերը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ անվտանգությունը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, բոլոր ոլորտներն անխտիր։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք այս տարածաշրջանում ոչ միայն գոյատևել, ինչը իմ կարծիքով ամոթալի է պետություն ունեցող ազգի համար, այլ զարգանալ ու հզորանալ, ի վերջո մեր կամքը թելադրել այս տարածաշրջանում մեր նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեցող, մեր չգոյությունը տենչող այնպիսի արհեստածին կազմավորման դեմ պայքարում, ինչպիսին Ադրբեջանն է։

Հետևաբար Հայաստանի ապագան ես տեսնում եմ բացառապես պետություն-ամրոց կառուցելու տրամաբանություն մեջ, ինչը պետք է արվի  հնարավորին արագ ու որակյալ։ Հատկապես Բաքվի բռնապետի վերջին ելույթը շատ հստակորեն ցրում է ցանկացած պատրանք առ այն, որ այդ արհեստածին կազմավորման ու դրա բարբարոսական վարչախմբի հետ հնարավոր է գնալ որևէ խաղաղության։ Նրանց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։

հարցազրույց Վարդան Ոսկանյան Իրան Իսրայել ԱՄՆ Ադրբեջան Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին