Թեհրանը արաբական երկրների միջոցով Վաշինգտոնին հաղորդագրություն է փոխանցել, որ եթե ԱՄՆ-ը միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն: Դրա մասին հայտնել է Axios պորտալը
CBS News-ն ավելի վաղ, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, թե Վաշինգտոնն ակնկալում է, որ իրանական հարձակումն Իսրայելի դեմ տեղի կունենա ապրիլի 12-ին, և ռազմական թիրախների դեմ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք ու տասնյակ հրթիռներ կարող են օգտագործվել։