Երեւանի Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված տարեցները ապաքինվել են, նրանց մեծ մասը դուրս գրվել հիվանդանոցից, մի քանիսն էլ շուտով դուրս կգրվեն,Անկախին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Ւրենց լավ են զգում, հիմնականում դուրս են գրվել հիվանդանոցներից, գտնվում են հյուրանոցներում՝ ևս 1 շաբաթ կարանտին կանցնեն այնտեղ, ապա կտեղափոխվեն տուն-ինտերնատ»,- նշեց նա։