БЕЛТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կարող է ռուսական գազին փոխարինող գտնել։ Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ աշխարհում հանրապետության համար ընդունելի գնով բավականաչափ նավթ և գազ կա:
«Բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև բարձրակարգ եվրոպական և մեր շուկայի համար պայքար է ընթանում: Եվ կա այլընտրանք, այն կարելի է գտնել», - ասել է Լուկաշենկոն « Բելնեֆտեխիմ» պետական կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովին:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրոպային բնական գազ վաճառում է 65-68 դոլարով, իսկ Բելառուսին ՝ 127 դոլարով: