f

Անկախ

Նախկին վարչապետների «անցյալը» և փաստաբանի մութ ապագան


Երեկ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչեց։ Դատարանի որոշմամբ գրավը սահմանվել է 2 մլրդ դրամի չափով։ Դատարանը որոշեց բավարարել պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները և մասնակիորեն՝ պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը։

Հիշեցնենք, որ փաստաբանական թիմն ամիսներ առաջ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդություն․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների (Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան և Անուշավան Դանիելյան) անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Այսօրվա դատավարությունն ուշագրավ ու բացառիկ էր ոչ միայն այն հանգամանքով, որ երկար ամիսներ շարունակված դատական գործընթացը ավարտվեց և պաշտպանների ջանքերը վերջապես հաջողությամբ պսակվեցին, այլև այն իրողությամբ, որ այս անգամ մարդիկ հեռացան դատարանից հիասթափված ոչ թե դատավորից, ինչպես նախկինում, այլ մի փաստաբանից, որն էապես իջեցրեց դատավարություններում այդ առանցքային դերակատարներից ակնկալվող մասնագիտական որակի ու պատվի նշաձողը: Խոսքը վերաբերում է մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանին:

Այս փաստաբանը երկու ժամից ավելի ելույթ ունեցավ այն մասին, որ Քոչարյանը չի կարող գտնվել ազատության մեջ. վտանգ կա, որ նա կխոչընդոտի գործի քննությունը: Մյուս «փաստարկն» այն էր, որ այն անձինք, որոնք անձնական երաշխավորություն են ներկայացրել, չունեն այն վստահությունը, որով կարելի է առաջնորդվել, և որպես հիմնավորում բերեց ընդամենը բամբասանք, բայց ոչ փաստ: Լինելով իրավաբան՝ նա իհարկե քաջ գիտակցում էր, որպես մասնագետ ոչնչացնում է իրեն: Եվ անում էր դա: Հանուն ինչի՞Տեսնես ի՞նչ գին ունի այս մասնագիտական ինքնասպանությունը, ի՞նչն է, որ ավելի թանկ է, քան մասնագետի պատիվն ու հեղինակությունը:

Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կաշկանդված է, քանի որ Քոչարյանն է նրան ժամանակին վարչապետ նշանակել, երբ  նա  հետախուզման մեջ է եղել: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարց տվեց՝ եթե Դանիելյանը եղել է հետախուզման մեջ, ապա ո՞ր նյութերը նկատի ունի Եգորյանը, ո՞ր նյութերին է հղում տալիս, հայոց լեզվով Եգորյանի մատնանշած հայտարարությունը փաստող փաստաթուղթ կա՞. «Քննարկում ենք ռուսալեզու լրագրողի մի հոդված ու կատարում այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ մի նյութով հաստատված չեն»: Նախագահող դատավորն էլ Եգորյանից նրա հայտարարությունները հիմնավորող փաստ պահանջեց, սակայն Տիգրան Եգորյանը, առանց փաստը բերելու, կրկին պնդեց, թե հրապարակված տեղեկություններ կան…

Պարզվեց, որ Խոսրով Հարությունյանն էլ չի կարող Ռոբերտ Քոչարյանի երաշխավոր հանդես գալ, քանի որ նախապես կարծիք է հայտնել, որ նրա դեմ հարուցված գործը շինծու է, այսինքն՝ նույն կարծիքն ունի, ինչ Քոչարյանը:

Նույնքան զարմանալի էր նրա անդրադարձը Վազգեն Մանուկյանին: Նա հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը ակումբ է հիմնադրել Ռոբերտ Քոչարյանի փողերով, և երբ դատավորը խնդրեց հայտնել այդ տեղեկության աղբյուրը, դարձյալ պատասխան չստացավ: Փաստաբանը փորձում էր համակարգչից մեջբերումներ կարդալ, և դա նրան այնքան էլ չէր հաջողվում. ը՜, ը՜, ը՜… Փաստաբանի կարծիքով, եթե Վազգեն Մանուկյանը ժամանակին գաղափարական հակասություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա այժմ չպետք է պաշտպաներ նրա իրավունքները, և եթե կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործն օրինական չէ, ուրեմն ֆինանսական կախում ունի նրանից: Ահա այսպիսի մասնագիտական և քաղաքացիական մակարդակ:

«Եթե պարոն Եգորյանի նման իրավաբանն այդ բանն ասում է, բայց հիմնավորում, ոչ մի բան չի ներկայացնում, դա նշանակում է՝ ինքը դա չի ասում, որպեսզի ազդի Ձեր [դատարանիԱ.Հ.] որոշման վրա դրական կամ բացասական իմաստով, պարզ է՝ ինչի համար է ուզում ասել»,- ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նկատի ունենալով, որ նպատակը սոսկ հասարակական կարծիք ստեղծելն է, եթե ոչ մեծ մասը, ապա մի փոքր մասը հաստատ կհավատա:

Միայն այս տեսարանը բավական էր, որ երբևէ մտքովդ չանցկացնես այսպիսի փաստաբանի օգնությանը դիմել: Բայց նրա ապագան թողնենք մի կողմ, դա իր ընտրությունն է: Քանի որ նա շատ է սիրում փորփրել իր հակառակորդների «մութ անցյալը», փորձենք մենք էլ դիմել անցյալի հրապարակումներին:

Այսպես, «Շրջան» թերթի 1995 թվականի ապրիլի 7-ի համարում կարդում ենք. «Պատգամավոր Էդուարդ Եգորյանի [այսինքն՝ Տիգրան Եգորյանի հոր- Ա.Հ.] ծառայողական «Նիվա» մակնիշի մեքենայով հանրապետական հիվանդանոցի մոտ վրաերթի է ենթարկվել մի կին, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել պատգամավորի վարորդը: Ըստ մի աղբյուրի՝ վթարի պահին ղեկին է եղել Է. Եգորյանի անչափահաս որդին»:

Գուցե պարոն փաստաբանն առանց կաշկանդվելու պարզաբանի՞ այս տեղեկությունը:

Կամ նույն թերթի մի այլ համարում կարդում ենք. «28-րդ ընտրատարածքի դպրոցներում պատգամավորության թեկնածուների հետ հանդիպման ժամանակ, երբ ընտրողները փորձում են հարց տալ Էդիկ Եգորյանին, մի մեծ խումբ տղաներ նրանց ահաբեկում և վախեցնում են դահլիճում, իսկ երբ «հարցասերները» դուրս են գալիս, փորձում են ծեծել նրանց: Նույնը սպասվում է ընտրությունների ժամանակ: Ընդհանրապես «Հանրապետություն» բլոկի պատգամավորության թեկնածուներին ուղեկցում են «թաղի տղերքը», որոնք ահաբեկում են բնակիչներին»:

Սրանք ընդամենը երկու հատված են մի թերթի երկու համարից, բայց եթե թերթենք  1995 թվականի բոլոր պարբերականները, գիտի՞ պարոն փաստաբանը, թե ինչքան փաստեր կհավաքվեն իր հոր՝ Էդուարդ Եգորյանի՝ Հայաստանում ընտրակեղծիքների ճարտարապետներից մեկի մասին,  որոնք ցույց կտան, թե ինչպես էին կամայականորեն հանձնաժողովներից հանվում մրցակից կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես էին ոստիկանությունում հայտնվում պատգամավորության թեկնածուներն ու նրանց վստահված անձինք, եթե փորձում էին ընդվզել լցոնումների, «կարուսելների» և ընտրակեղծիքների այլ դրսևորումների դեմ: Գուցե պարոն փաստաբանն այդ ժամանակնե՞րն է կարոտում և այդ պատճառո՞վ է, որ ջանում է մութ կետեր փնտրել այն մարդկանց անցյալում, որոնք փորձում են խոչընդոտել այդ վայրենի ժամանակների վերադարձը: Ուրեմն խորհուրդ կտայինք շարունակել անցյալի մամուլի ուսումնասիրությունը և կարդալ նաև 1996, 97, 98 թվականների նյութերը, գուցե այդ դեպքում հասկանա, որ անօրեն իշխանության պատժիչ մեքենան չի խնայում նաև իրեն ծառայողներին, երբ նրանք փորձում են հետ կանգնել և ուրիշ ճանապարհով գնալ: Ցավալի է, որ գոնե իր հոր օրինակն այս մարդուն ոչինչ չի սովորեցրել:

Անահիտ Հարությունյան

 

Վազգեն Մանուկյան Խոսրով Հարությունյան Կարեն Կարապետյան Անուշավան Դանիելյան Ռոբերտ Քոչարյան Դատական նիստ խափանման միջոց Եգորյան Վերաքննիչ քրեական դատարան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին