f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Միլիոնավոր վարակվածներ Բրազիլիայում

Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով աշխարհում  նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8,5 միլիոնից, սակայն այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ վարակման շատ դեպքեր անախտանիշ են ընթանում կամ չեն թեստավորվում: Մահերի թիվը գերազանցել է 454 հազարը: 

Անցած շաբաթ նոր վարակվածների ռեկորդային ցածր թիվ գրանցվեց  Մոսկվայում՝ 1057: Սա ամենացածր ցուցանիշն է ապրիլից ի վեր:

Մինչդեռ Բրազիլիան հատեց միլիոնի սահմանագիծը՝ դառնալով երկրորդ երկիրն աշխարհում, որտեղ գրանցված է Codid-19-ով ավելի քան 1 մլն մարդ, և վարակվածների թիվը շարունակում է աճել:  Ըստ Բրազիլիայի առողջապահության նախարարության՝ շաբաթվա վերջին օրերին ռեկորդային աճ է եղել՝ ավելի քան 54 հազար վարակվածներ: Եվս մի տխուր ռեկորդ, չորս օր շարունակ՝ երեքշաբթիից ուրբաթ, կորոնավիրուսից 1200 մարդ էր մահանում, մահացածների ընդհանուր թիվը 50 հազարի է հասնում: Սակայն թեստերի անբավարարությունը հարկադրում է ենթադել, որ իրական թվերը շատ ավելի մեծ են պաշտոնականից: Այնինչ, ըստ փորձագետների, երկիրը դեռ չի հասել հիվանդացության բարձրակետին:

Իսկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կրկին խստացրել են սահմանափակումները, երբ օրական նոր վարակվածների թիվը հասել է 25-ի, ընդ որում՝ առաջին անգամ վերջին երկու ամսվա ընթացքում: Ինչպես մեկնաբանել է նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը, ապրիլից ի վեր տեղի բոլոր դեպքերի կեսը ծագել է ընտանիքի ներսում կամ ուրիշ հասցեում ապրող մոտ ազգականների հետ շփման հետևանքով:  Եկող շաբաթվանից տներում հյուրերի թույլատրելի թիվը կնվազեցվի 20-ից մինչև 5 մարդ, փողոցում կթույլատրվի հավաքվել մինչև, 10 մարդու, իսկ ռեստորանները կարող են ընդունել մինչև 20 հաճախորդի, թեպետ նախատեսված էր ընդունել մինչև 50 մարդու: 

Նոր Զելանդիայում, ըստ նոր կանոնների, բոլոր երկիր ժամանողները, եթե անգամ ախտանշաններ չունեն, 14 օրվա ընթացքում պետք երկու անգամ թեստավորում անցնեն:

Հարավային Կորեայում շաբաթվա վերջին օրերին հայտնաբերվել է վարակման 67 նոր դեպք, դա վերջին երեք շաբաթների ամենաբարձր ցուցանիշն է:

Չինաստանում հայտնաբերվել է 27 նոր վարակված, որոնցից 4-ը եկել են արտասահմանից, իսկ 23 տեղացիներից 22-ը Պեկինում են և մեկը Հեբեյ գավառում:

Նոր կորոնավիրուսով հիվանդացությունը շարունակում է աճել նաև Մեքսիկայում. Վերջին օրերին գրանցվել է նոր վարակակիրների 5030 դեպք, մահացել է 647 մարդ: Ընդհանուր հաշվով այս երկրում 170 հազար մարդ է վարակվել, սակայն իշխանությունները կարծում են, որ վարակվածները շատ ավելին կարող են լինել: Կորոնավիրուսի զոհ է դարձել Մեքսիկայում ավելի քան 20 հազար մարդ:

Բրիտանիայի խոշոր օդանավակայանները պատրաստվում են բոլոր ժամանողներին կորոնավիրուսի հայտնաբերման թքի թեստ հանձնել, ինչպես որ արվում է բրիտանական հիվանդանոցներում: Այդ կարգը կօգնի ժամանողներին խուսափելու 14-օրյա կարանտինից, բայց միայն բացասական արդյունքի դեպքում: Թեստի արժեքը, որ կարելի է պատվիրել համացանցով, 140 ֆունտ է (172 դոլար): Արդյունքը կարող է հայտնի դառնալ 5-24 ժամից:

Սենսացիոն գրքեր Թրամփի մասին

Առաջիկայում երկու գրքի հրատարակություն է սպասվում, որոնք խիստ անախորժ են Թրամփի համար:

Նա ձգտում է խափանել իր զարմուհու՝ Մերի Թրամփի «Թե ինչպես իմ ընտանիքը ծնեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» հուշագրության լույսընծայումը: Հրատարակիչները խոստացել են, որ գիրքը կպատմի «սոսկալի ընտանեկան դրամաների, անբնական հարաբերությունների և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին»:

Իսկ հունիսի 23-ին սպասվում է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» (The Room Where It Happened) հուշագրությունը: Չորեքշաբթի օրը լրագրողները ստացել են այդ գրքի ազդօրինակը, Թրամփի աշխատակազմը փորձում է ամեն կերպ կանխել գրքի լույսընծայումը, սակայն New York Times, Washington Post և Wall Street Journal թերթերն արդեն կարդացել են այն, նույնիսկ վերապատմում են որոշ հատվածներ, որոնք տարածվում են անեկդոտի արագությամբ: Բոլթոնը պատմում է օրինակ, թե ինչպես Թրամփը չի իմացել, որ Բրիտանիան միջուկային պետություն է, և հարցրել է, թե Ֆինլանդիան Ռուսաստանի մի մասը չէ՞:

Թրամփի շրջապատը պնդում է, որ գիրքը կարող է պարունակել գաղտնի տեղեկատվություն, որը սպառնում է երկրի անվտանգությանը: Մայրաքաղաքի Կոլումբիա շրջանի դաշնային դատարանը մերժել է արդարադատության նախարարության՝ Բոլթոնի հուշերի հրատարակումը արգելելու հայցը, քանի որ այն արդեն հայտնվել է մամուլի ձեռքում։

ԱՄՆ կառավարությունը մտադիր է հասնել նրան, որ Ջոն Բոլթոնը չկարողանա եկամուտներ ստանալ իր գրքի վաճառքից:

Թրամփն ավելի վաղ իր թվիթերում հայտարարել էր, որ Բոլթոնը պետք է շատ լուրջ պատասխանատվություն կրի հուշեր հրապարակելու համար: Ըստ նրա՝ Բոլթոնը «խախտել է օրենքը՝ հրապարակելով գաղտնի տեղեկատվություն»: Սպիտակ տան ղեկավարը, միաժամանակ, դատավորի որոշումը անվանել է «խոշոր հաղթանակ Բոլթոնի հանդեպ», քանի որ դատարանն ընդունել է գաղտնի տվյալների բացահայտման փաստը:

«Ես վերջապես կհամաձայնեմ չկայացած քաղաքական խորհրդատու Սթիվ Շմիդտի հետ, որը Ջոն Բոլթոնին անվանել էր «արհամարհանքի արժանի մարդ, որը ձախողել է Ամերիկան պաշտպանելու իր պարտականությունը: Նաեւ հայտարարել է, որ նրան երբեք չպետք է թույլ տրվեր նորից ծառայել կառավարությունում»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին