f

Անկախ

ԲՀԿ-ն 2017-ի ընտրություններում ստացել է 435 հազար ձայն, այսինքն 4 անգամ ավելի շատ, քան 2018-ին. Ալեն Սիմոնյան


Հայաստանում քաղաքական կամք է եղել, եւ 2018-ի ընտրություններում որեւէ մեկին չի թույլատրվել ընտրակաշառք բաժանել, ոստիկանությունը դրա վրա աչք չի փակել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով է ընտրակաշառք բաժանել ու երբ է դա արել: Իշխանությունն ընտրակաշառքների մասով գործելու համար իրավական փաստի կարիք ունի: Այսինքն շատերս կարող ենք ասել, բայց գործելու համար իրավական փաստ է պետք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2018-ի ընտրություններում ԲՀԿ-ն 103 հազար ձայն է ստացել, մինչդեռ վարչապետն այսօր հայտարարեց, որ այդ ուժը պետք է ջնջվի քաղաքական դաշտից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կիսում եմ վարչապետի կարծիքը եւ վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք հեղափոխության արժեքները կրում են, միանշանակ համաձայն են այդ կարծիքի հետ: Վարչապետը հստակ ասաց, որ այն մարդիկ, որոնք նման ձեւով են շարժվել, իրենք քաղաքական դաշտում անելիք չունեն: Ձեր ասած ԲՀԿ-ն 2017-ի ընտրություններում ստացել է 435 հազար ձայն, այսինքն 4 անգամ ավելի շատ, քան 2018-ին»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին հրապարակավ ասել էր, որ ի տարբերություն նրա, Հրայր Թովմասյանը եւ ՍԴ մյուս անդամները չտրվեցին շանտաժին, չվախեցան խելագարից՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Թող իրենք իրար մեջ պարզեն, թե ով ում պրոյեկտն է եղել, եղել է, թե չի եղել: Ես կարդացի, որ ինքը պատրաստակամություն էր հայտնել լինել Էդմոն Մարուքյանի պրոյեկտը: Ինձ համար նաեւ զարմանալի էր, որ Միքայել Մինասյանը ԲՀԿ-ին որպես ընդդիմություն էր դիտում: Ես համարում եմ, որ դա զավեշտ է»:

Դիտարկմանը, որ Միքայել Մինասյանը նշել է, որ միակ ընդդիմությունը ԱԺ-ում ԲՀԿ-ն է, Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց Միքայել Մինասյանին հաջորդ ընտրություններին  մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով:

Ալեն Սիմոնյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին