f

Անկախ

Ապրիլյան պատերազմի ժամանակ խոցվել է հակառակորդի առնվազն 20 ԱԹՍ, որից 14-ը ընկել է Արցախի տարածքում, իսկ 6-՝ը Ադրբեջանի


Երեկ լսեցի Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա գրանցեց աննախադեպ հաջողություն՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում անել հնարավորինս մեծաթիվ սխալ և վիճահարույց պնդումներ:

Երբ պարոն Բաբայանը Հայաստանում զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, իր հարցազրույցներում տեղ գտնող բազմաթիվ սխալները մի տեղ հանդուրժելի էին, քանզի ոչ մի քաղաքական գործիչ ճշգրիտ և պրոֆեսիոնալ լինելու ուղղակի պարտավորություն չունի, ապա պարոն Բաբայանի նոր պաշտոնում արած հայտարարությունները վկայում են, որ նա, առնվազն դեռ, չի գիտակցել իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունն Արցախի, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգի մասին:

Շարունակելով “Արցախի երկինքն Ապրիլյան պատերազմի ժամանակ անպաշտպան էր” կեղծ և վտանգավոր թեզը, ԱՀ ԱԽ քարտուղարը հայտնում է, որ “100 ներթափանցած դրոններից խոցվել են ընդամենը 3-ը”: Թե որտեղի՞ց Սամվել Բաբայանին նման վիճակագրական տվյալներ, մնում է գուշակել: Ուստի ստիպված եմ հիշեցնել, որ, ըստ պաշտոնական տվյալների, Ապրիլյան պատերազմի ժամանակ խոցվել է հակառակորդի առնվազն 20 ԱԹՍ, որից 14-ը ընկել է Արցախի տարածքում, իսկ 6-՝ը Ադրբեջանի: Հիշեցնեմ նաև Հայոց բանակի կողմից խոցված թշնամու երկու ուղղաթիռների մասին:

Իհարկե, հակաօդային պաշտպանության համակարգը հարկավոր է մշտապես կատարելագործել՝ գիտատեխնիկական առաջընթացին և ռազմաարդյունաբերության զարգացմանը համապատասխան, սակայն կրկնեմ, որ անթույլատրելի է Հայաստանի ներքաղաքական շահարկումների համար պարարտ հող ստեղծղող ստերի տարածումն Արցախի որոշ պաշտոնյաների կողմից:

Ի գիտություն Սամվել Բաբայանին ավելացնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմից հետո այդ հարցի կապակցությամբ քայլեր ձեռնարկվել են նաև արտաքին քաղաքական դաշտում: Օրինակ, 2017 թվականին իմ նախաձեռնությամբ և հեղինակությամբ Արևելյան Գործընկերության “Եվրանեսթ” Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Մահացու ինքնավար զենքի» (դրոնների) կիրառումը կանոնակարգող բանաձեւը, որին դեմ քվեարկրեց միայն Ադրբեջանի պատվիրակությւոնը:

Ցավոք, կեղծ են և երեսպաշտ Բաբայանի պնդումները երկու հայկական պետությունների նեքրին գործերին չխառնվելու մասին, քանզի Արցախի Հանրապետության նոր ղեկավարության կողմից դիտավորությամբ և պարբերաբար, ավաղ, արվում են անպատասխանատու հայտարարություններ, որոնք դառնում են Հայաստատնի ներկա իշխանությունների կողմից շահարկումների և պրոպագանդիստական գրոհների առիթներ:

Գնահատելով Սամվել Բաբայանի դերը Արցախյան պատերազմի ընթացքում, միաժամանակ հիշեցնում եմ, որ մարտական գործողություններից հետո խնդիրը զուգահեռ տեղափոխվել է նաև քաղաքական և դիվանագիտական հարթություններ, որտեղ իմ կուսակցության ղեկավարի, իմ կուսակցության, այդ թվում՝ իմ մասնակցությամբ, արդյունավետ և շոշափելի լուման Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման հարցում կարող է չտեսնել կամ քաղաքական իմաստով կույրը կամ քաղաքական իմաստով տգետը: Եվ այս աշխատանքը շարունակվելու է, անկախ նրանից, դա պարոն Բաբայանի կամ Երևանում ծվարած ապազգային իշխանությունների սրտով է թե ոչ:

Սամվել Բաբայանի դատողությունները Կազանյան փաստաթղթի վերաբերյալ կարեկցանքի ժպիտ կարող են առաջացնել առնվազն երեք պատճառտներով:

1. Կազանյան փաթեթի մասին կարող են գնահատականներ տալ գործիչներ, որոնք ունեն տեղեկացվածության և քաղաքական ներուժի համարժեք մակարդակ, որոնց թվին պարոն Բաբայանը չի դասվում:

2. Կազանյան փաթեթը քննադատող պաշտոնյային ուզում եմ հիշեցել, որ ընդամենը մեկ տարի առաջ նա առաջարկում էր Արցախը փոխանցել Ռուսաստանի մանդատի, այն է՝ ղեկավարության տակ: Մեկնաբանություններն ավելորդ են:

3. Երբ պարոն Բաբայանը 90-աններին զբաղեցնում էր ՊԲ ղեկավարի պաշտոնը, նա առանձնապես դեմ չէր արտահայտվում այդ ժամանակ քննարկվող, այդ թվում՝ փուլային տարբերակներին, որոնք ենթադրում էին, օրինակ, Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Ամփոփելով, կրկնեմ, որ մենք հարգում և ընդունում ենք Արցախի ժողովրդի քաղաքական կամքն ու որոշումները, որոնց արդյունքում ձևավորված նոր իշխանությունները ուղղակի պարտավոր են կենտրոնանանալ պետության հիմնախնդիրների լուծման, Արցախի հետագա զարգացման և նախընտրական խոստումների կատարման վրա:

Հ.Գ. Օրերս Արցախում գտնվող ԱԺ պատգամավորն իր հարցազրույցում հայտնեց, որ Սամվել Բաբայանն ասել է, որ քննարկում է նաև կրթական բարեփոխումների հարցը: Հուսով եմ, սա հումոր էր, հակառակ դեպքում հասկանալի պատճառներով թախանձագին խնդրում եմ Սամվել Բաբայանին չզբաղվել կրթական համակարգի խնդիրներով:

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում Սամվել Բաբայան Արցախի Հանրապետություն Ապրիլյան պատերազմ

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին