f

Անկախ

«Պոլի փեդ լինի, բայց մերը լինի»․ հին կարգախոսը նոր կյանք է ստացել նոր իշխանությունների ձեռքին


Երկու տարի առաջ թվում էր, թե բուհերի ամենամեծ խնդիրը քաղաքականացվածությունն է։ Հեղափոխությունից հետո շատերն ակնկալում էին, որ նոր իշխանությունների օրոք բուհերն այլևս ապաքաղաքական կլինեն, բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդգրկվի բուհերի կառավարման խորհուրդներում, իսկ ռեկտոր կընտրվեն բուհի զարգացման լավագույն ռազմավարությունն առաջարկող բարձրակարգ մասնագետները։ Բայց արի ու տես, որ երկու տարի անց այս ուտոպիան հօդս է ցնդել։ Բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ խիստ քաղաքականացված, իսկ ռեկտորների համար պարտադիր պայման է իշխանությունների յուրային լինելը։

Պատահական չէ, որ 6 խոշորագույն բուհեր (Երևանի պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարան) տևական ժամանակ է, ռեկտոր չունեն։

Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով․ ռեկտորի համար պարտադիր պայման է դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում և ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ ունենալը։ Իսկ երիտասարդ «Իմ քայլականների» թվում այդ պայմաններին համապատասխանողները շատ չեն։ Ավելին, կառավարման խորհուրդները ցանկության դեպքում կարող են չընտրել իշխանությունների յուրային, բայց բուհի  հետ առնչություն չունեցող դրածո թեկնածուներին։ Ի՞նչ է մնում անել իշխանություններին։ Այո, ժամանակավոր պաշտոնակատարներով  ժամանակ ձգել, մինչև օրենսդրական համապատասխան փոփոխությունները։  Երբ ԱԺ-ն ի վերջո ընդունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, իշխանությունների գլխացավանքը կթեթևանա և «անտեր» մնացած բուհերը մեկը մյուսի հետևից կունենան իշխանությունների յուրային ռեկտորներ։

 Բանն այն է, որ օրենքի նախագծով ռեկտորի համար պարտադիր պայման է գիտական աստիճան ունենալը և բուհում դասավանդման և վարչական աշխատանքի  տարվա փորձ ունենալը։ Համաձայնեք, որ Հայաստանում քիչ չեն հատկապես  տնտեսագիտության և իրավագիտության թեկնածուները, որոնք հաճախ անգամ հեռավոր առնչություն չունեն գիտության հետ։

Նոր օրենքով կառավարման խորհուրդների համամասնությունը ևս փոխվելու է։ Անկախ բուհի մեծությունից և ուսանողների թվից՝ կառավարման խորհուրդն ունենալու է 12 անդամ, որից 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարությունը, 1-ին՝ ուսանողական խորհուրդը, 4-ը ներկայացնելու են բուհի ակադեմիական կազմը և 1-ը՝ բուհի հետ համագործակցող կազմակերպությունները։

Մինչ իշխանությունները պայքարում են գրպանային համալսարաններ ունենալու համար, կրթական համակարգի առանց այդ էլ շատ խնդիրներն ավելի են շատանում ու բարդանում։  Գաղտնիք չէ, որ պաշտոնակատարի կողմից ղեկավարվող կառույցը չի կարող ունենալ երկարաժամկետ տեսլական և պլանավորում։ Ժամանակավոր պաշտոնակատարը բուհի այսօրվա գործունեությունն ապահովողն է, բայց ոչ ապագա տեսլականը կերտողը։ Ստացվում է, որ մի կողմից իշխանություններն ամբիոնից խոսում են բարձր բաների մասին, օրինակ՝ ինչպիսի մասնագետներ պետք է ունենանք, ինչ կրթական բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց մյուս կողմից բուհերը «գլխատված» են՝ զրկված լինելով պետական պահանջներն ու կարիքները իրենց տեսլականի և առաքելության շրջանակներում տեղայնացնելու և իրագործելու հնարավորությունից։ Ավելին, վտանգված է ուսանողի շահը, որը սովորում է օրինական կառավարման խորհուրդ, երբեմն նաև ռեկտոր չունեցող և այդ պատճառով մի շարք պարագաներում ապօրինի որոշումներով գործող  բուհում։

Հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում Կառավարությանն դի դեմս ԿԳՄՍ նախարարության ապահովել ռեկտորների բնականոն ընտրությունը այդ 6 բուհերում։ Մի՞թե խմբային շահն ավելի կարևոր է, քան ողջ կրթական համակարգի շահը։  Հարցի պատասխանը, թերևս լավագույնս տալիս է ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրության գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո 2019-ի օգոստոսին Դիանա Գալոյանն էր նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ կարգի՝ 6 ամսյա ժամկետում պետք է տեղի ունենային ռեկտորի ընտրություններ։ Սակայն դա տեղի չունեցավ․ բուհը կազմակերպաիրավական ձևի փոփոխության փուլում էր։ Վերջերս, սակայն, պարզվեց, որ Դիանա Գալոյանի խնդրանքով ԿԳՄՍՆ-ն կասեցրել է բուհի կազմակերպաիրավական ձևի փոփոխության գործընթացը և ռեկտորի մրցույթը կանցկվի ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ։ Ըստ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ նպատակն էր կանխել այլ թեկնածուների առաջադրումը, քանի որ բուհի նոր կանոնադրությամբ պարտադիր չէր լինելու, որ թեկնածուներն ունենան դոկտորի գիտական աստիճան։ Իսկ այս պարագայում իշխանություններն ունեն ցանկալի թեկնածու, որն ունի դոկտորի գիտական աստիճան։  

Հաջորդ սկանդալը․ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում գրագողության փաստեր էին հայտնաբերվել։ Խորհուրդը, որը քննեց Գալոյանի ատենախոսությունում առկա արտագրությունների հարցը, էլի յուրայիններից էր կազմված․ անդամներից մեկն, օրինակ, հենց նրա ատենախոսության գիտական ղեկավարն էր։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում գրեց՝  ներկայացնելով Գալոյանի ատենախոսության շուրջ տեղի ունեցող զարգացումները և հայտարարելով, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հովանավորում է Գալոյանին։ Ավելին, ԱԺ-ում փակ լսումներ տեղի ունեցան Թամրազյանի և Գոգյանի մասնակցությամբ։ Իսկ իրավապահները, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո Գոգյանի հայտարարություններում սուտ մատնության հետք պետք է գտնեին և քրեական գործ հարուցեին, այդպես էլ նման հիմքեր չգտան։

Ավելին, դատարանը, բավարարելով Ռուբեն Հայրապետյանի հայցը, կասեցրեց ռեկտորի ընտրությունները, իսկ ԿԳՄՍ նախարարության մեկ այլ միջնորդությամբ թույլատրեց։ ԲՈԿ-ը չեղարկեց Գալոյանի դոկտորի կոչումը։

Բայց արի ու տես, որ այսքանից հետո Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր։ Իհարկե, կառավարությունը դեռ պետք է հաստատի այդ ընտրությունը։ Բայց վերը նկարագրածն արդեն իսկ հուշում է, որ խմբային շահից կարևոր ոչին չկա։ Իսկ այն, որ այս անառողջ մթնոլորտում տուժում է բուհը, տուժում են այդ բուհի ուսանողները, որևէ մեկին չի էլ հուզում։ Եվ այս իրավիճակում բոլորովին զարմանալի չի լինի, որ կառավարությունը հաստատի Գալոյանի ընտրությունը։

Վերանալով անձերից՝ ակամայից մարդու մտքում շրջանառվում է ՀՀՇ-ից մեզ ժառանգություն մնացած կարգախոսը՝ «Պոլի փեդ լինի, բայց մերը լինի»։

 

բուհ բարձրագույն կրթություն խմբագրի ընտրանի համալսարան ԿԳՄՍ նախարարություն Դիանա Գալոյան ռեկտորի ընտրություն

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին