f

Անկախ

Պուտին, Լավրով, Սիմոնյան ...


Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում հայտնվելուց քիչ անց հայտարարեց, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ժեստերով ու Հայաստանում արված քայլերով ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ։ Փաշինյանը համապատասխան հետևություն ու գործողություն չարեց։

Դրանից հետո ՌԴ–ն իջեցրեց Փաշինյանի հետ շփման մակարդակն ու անցավ ուղիղ խոսքի։ Եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթը։ Նա հայտարարեց, որ Արցախի հարցով բանակցություններն ընթանում են տխրահռչակ փուլային կարգավորման տարբերակի շուրջ։ Հայաստանից դա չհերքվեց։ Այդպիսով բացահայտվեց ևս մեկ սուտ, թե բա Ալիևի հետ ոչ թե բանակցում ենք, այլ շփվում ու դեսից–դենից զրուցում։

Լավրովի շուրթերով ՌԴ–ից հնչած խոսքի բուն էությունը Փաշինյանը կրկին չհասկացավ կամ չուզեցավ հասկանալ։ Դա էր պատճառը, որ ՌԴ–ում որոշեցին ևս մեկ աստիճանով իջեցնել Փաշինյանի հետ շփման մակարդակը և բարձրացնել խոսքի դոզան։

Հայազգի հայտնի լրագրող ու ՌԴ քարոզչական ծանր հրետանի Մարգարիտա Սիմոնյանը շատ ուղիղ տեքստով և առանց ձևականությունների ասաց Փաշինյանին այն, ինչի մասին ակնարկում էր Պուտինը և ինչի մասին անուղղակիորեն խոսում էր Լավրովը։ Դրանով Կրեմլից ցույց տվեցին, որ արդեն իրենց չի հետաքրքրում, թե արդյոք Փաշինյանի հետևություններ կանի՞ կամ կվերանայի՞ իր քաղաքականությունը։

Կարելի է միայն ենթադրել, թե հաջորդն ում հերթն է գալու Մոսկվայում՝ Փաշինյանին անդրադառնալու համար։ Ըստ ամենայնի՝ այլևս չեն անդրադառնա, ինչն, ի դեպ, ավելի վատ է, քան կոպիտ լեզվակռիվը։

Ուրախանալ կամ չարախնդալ այս ամենի համար պետք չէ։ Հայ–ռուսական, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունների վատացումից շահողը միայն Թուրքիան ու Ադրբեջանն են։ Մեկ էլ՝ թուրք–ադրբեջանական զույգի 5–րդ շարասյունը Հայաստանում։

Հայ–ռուսական հարաբերությունները բոլոր մակարդակներում պետք է լինեն դաշնակցային ու ռազմավարական։ Դա երկուսիս շահերից է բխում։

Հակառուսական քարոզի համար գրանտ ստացած ու հակառուսական քարոզով էժանագին քաղաքական միավորներ հավաքած («ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար», «Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից» և այլն) գործիչներով հնարավոր չէ դա ապահովել։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ռուսաստան

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին