ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկության տարածումից հետո հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը նորմալ է: Գրում է Russian.rt.com-ը։
"Մի անհանգստացեք։ Նախագահը լավ է: Աշխատանքային գրաֆիկը շարունակվում է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հանդիպել են հունիսի 24-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթի շրջանակներում, իսկ հունիսի 30-ին՝ Ռժևի խորհրդային զինվորի հուշարձանի բացման ժամանակ:
Հուլիսի 28-ին Լուկաշենկան հայտարարել է, որ ասիմպտոմատիկ վարակված է եղել COVID-19 կորոնավիրուսային վարակով։ Ըստ նրա, բժիշկները նման եզրակացությունն արել են նախօրեին: