f

Անկախ

Որոշում կայացնելն ու դրա համար պատասխանատվություն կրելը իշխանության հիմնական գործառույթն է, ինչից իշխանությունը ցանկացած եղանակով խուսափում է Ամուլսարում․ Արման Սաղաթելյան


Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության հիմնական գործառույթին, որը, նրա խոսքով, որոշումներ կայացնելն ու դրանց համար պատասխանատվություն կրելն է։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։ Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։

Եւ այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (եւ ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ եւ բոլորին հասկանալի որոշումներ եւ չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաեւ ներքին հարցերում։

 Ըստ էության, որոշում կայացնելուց եւ պատասխանատվությունից խուսափումը եւս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։ Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն։

Եվ նման պատկեր է գրեթե բոլոր ոլորտներում` անորակ, անհեթեթ որոշումներ կամ դրանց բացակայություն եւ զրո պատասխանատվություն` անվերջ կռուտիտների ու ստի մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը»։

Արման Սաղաթելյան ՖԲ Գրառում

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին