f

Անկախ

Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ 168.am


168.am-ը  հայտնում է․ «Այս կառավարությունն արդեն երկու տարի է՝ ինչ փորձում է դիրքորոշում ձևավորել Ամուլսարի հանքի շահագործման կամ չշահագործման հարցում, ուստի, դրանով պայմանավորված, ամեն գնով անորոշություն է ցուցաբերում, փորձում խուսափել պատասխանատվությունից, սակայն վերջնարդյունքում պարզ է, որ որոշում պետք է ընդունի այդ նույն Կառավարությունը, ուստի չի բացառվում, որ հիմա փորձում է նաև հանրային տրամադրություններ ստուգել։

Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ Արա Հակոբյանը՝ շեշտելով, որ, ինչպես այս Կառավարության տված մյուս խոստումները, այնպես էլ հանքարդյունաբերող երկրից տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր դառնալու մասին խոստումները մնացել են անկատար։

«Հայտնվել են մի իրավիճակում, որ ունենք համընդգրկուն ճգնաժամ, ունենք տնտեսական ճգնաժամ, բյուջեի մուտքերը նվազել են, և կարող է Կառավարությունը Ամուլսարը փորձի շահագործել, եթե, իհարկե, կարողանա կոտրել հանրային դժգոհությունը։ Այս իշխանությունը բազմիցս ցույց է տվել, որ իր առջև դնում է նպատակներ, միջոցների ընտրության առաջ կանգ չի առնում, իսկ համավարակի  կառավարման ընթացքում մենք տեսանք, թե ինչպես են տարբեր հարցերի վերաբերյալ  հանրային ընդվզումներն ուժային մեթոդներով կոտրել»,- ասաց  Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը կիրառում է ճնշումներ՝ ընդդեմ հանրային տարատեսակ դժգոհությունների՝ նպատակ ունենալով  սեփական իշխանությունը հնարավորինս երկարաձգել։ Ըստ Հակոբյանի՝  իշխանությունը կիրառում է ճնշման բոլոր  գործիքները, բայց խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացին պետք է հստակ  հասկանա, որ կարող է այդ ճնշումներից ձերբազատվել իշխանությունների նկատմամբ հանրային ճնշման միջոցով։

«Հանրության մոտ առաջանում են դժգոհության օջախներ։ Մարդիկ պետք է հասկանան, որ փոփոխությունների հնարավոր է հասնել միայն իշխանության նկատմամբ հանրային ճնշմամբ, բոլոր գործիքները պետք է կիրառել՝ սկսած դիրքորոշումների հանրայնացումից, վերջացրած համապատասխան հավաքներով, որոնք պետք է կրեն նաև փողոցային դրսևորումներ։ Իշխանություններն անընդհատ սպառնում են, բայց դա  կանեն և կսպառնան այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ դրանից կվախենան։ Պետք է չվախենալ նրանից, ինչով վախեցնում են այս իշխանությունները»,- ասաց Հակոբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահի խոսքով՝ և՛ ընդդիմադիրները, և՛ շարքային քաղաքացիները պետք է ստեղծված ծանր իրավիճակում արձագանքեն առանց վախերի, իսկ այս հարցում խիստ անհրաժեշտ է ներհայկական ներուժի համախմբումը և ոչ թե՝ պառակտումը, ինչի ճանապարհով գնաց գործող իշխանությունը։

«Մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչ անել՝ հասնելու համար ազգային համաձայնության Կառավարության ձևավորմանը։ Ենթադրաբար, իշխանությունը արտակարգ դրությունից կանցնի արտակարգ իրավիճակի ձևաչափի, իսկ եթե ենթադրենք, որ հավաքների սահմանափակումները պահպանվեն, ապա պետք է հիշել, որ դրան հակազդելու միակ ձևը չվախենալն է։ Քաղաքացին պետք է գնա քաղաքական ընդդիմության հետևից։ Քաղաքական ընդդիմությունը պետք է ստեղծի համակարգված ընդդիմադիր շարժում՝ ընդդեմ իշխանության, և այն պետք է շարունակական լինի և չընկրկի»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ Արա Հակոբյանը նշեց, որ այն իշխանությունը, որն իր կառավարման երկու տարիների ընթացքում ասել է մեկ բան, արել՝ բոլորովին ուրիշ բան, և շարունակում է չխոսել Արցախի կարգավիճակի մասին առհասարակ, այլ բան չունի անելու և պետք է հեռանա։

«Այն իշխանությունը, որը չի ասում՝ Արցախի Հանրապետություն իր ռազմավարություն կոչվող փաստաթղթում, այն իշխանությունը, որը չի խոսում Արցախի միջազգային ճանաչման ու կարգավիճակի մասին ընդհանրապես, այդ իշխանությունն ի՞նչ պետք է անի, պետք է հեռանա, այլ բան չունի անելու, իսկ որպեսզի հեռանա, այդ իշխանության վրա պետք է լինի հանրային համարժեք ճնշում»,- ասաց Հակոբյանը։

Արա Հակոբյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին