РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը բնապահպանական ճգնաժամ է կանխատեսել, որն ավելի վատ կլինի, քան կորոնավիրուսը։ Գրում է Gazeta.ru-ն:
Գեյթսի խոսքերով՝ առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհը կբախվի կլիմայի փոփոխություններին։
«Որքան էլ համաճարակը սարսափելի է, կլիմայի փոփոխությունները կարող են ավելի վատ լինել», - գրել է գործարարը:
Նա հավելել է, որ աղետը կանխելու համար անհրաժեշտ է զգալիորեն կրճատել ջերմոցային գազի արտանետումները: Իսկ դա բնապահպանական խնդիրների դեմ պայքարում գիտության և նորարարության ներգրավում է պահանջում: