f

Անկախ

Որպես անկախ պատգամավոր ճանապարհս շարունակելու եմ ուրույն քաղաքական կուրսով․․


Մեծարգո՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ քաղաքականության մեջ եմ, իսկ ԱԺ-ում ՝ երեք գումարումների պատգամավոր: Քաղաքական բարդ, դժվար ու շատ ժամանակ զզվելի իրականությունը բազմիցս առաջ է բերել, կարծես թե, անհաղթահարելի իրավիճակներ, որոնցում ստիպված եմ եղել ճակատագրական որոշումներ կայացնել: Այդ որոշումներից շատերը երբեմն մեկնաբանվել են յուրովի, շահարկվել կամ օգտագործվել են որոշ շրջանակների կողմից, ընկալվել կամ չեն ընկալվել և այլն: Սակայն մեկ բան միշտ հստակ է եղել, այդպես է և այդպես լինելու է: Ո՛չ ոք չի կարող հիշել գոնե մեկ դեպք, որ իմ գործողությունները չբխեն ժողովրդի շահից: Օրենսդրական նախաձեռնություններ, քվեարկություններ, վերահսկողություն, միջազգային հարաբերություններ, քաղաքական դիրքորոշում և այլն: Մի՛շտ, բոլո՛ր դեպքերում, անկախ ճնշումներից, շահագրգռելու փորձերից ու իրավիճակից բոլոր գործողություններս եղել են ժողովրդի օգտին, և դրա վավերագիրը պատմությունն է, իսկ թվային իրականության մեջ պատմության յուրաքանչյուր պահ հասանելի է բոլորին:
Բազմաթիվ իրադարձություններ վերջին տարիների ընթացքում, գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում: Այդ առիթով կա մի քանի ասելիք՝ դրսևորել եմ բացարձակ ազնվություն, պարկեշտություն և նվիրում տաս տարիների համատեղ աշխատանքի ընթացքում, ուրախ եմ, որ միասնաբար կարողացել ենք բազմաթիվ օգտաբեր գործեր անել ժողովրդի ու երկրի համար, շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին ու խմբակցության իմ ընկերներին միասին անցած փշոտ, բայց հետաքրքիր ճանապարհի համար, վստահ եմ, որ ԲՀԿ խմբակցությունը դեռ մեծ առաքելություն ունի, և միշտ պատրաստ եմ աջակցելու ժողովրդանպաստ բոլոր գործերում, սակայն որպես անկախ պատգամավոր ճանապարհս շարունակելու եմ ուրույն քաղաքական կուրսով՝ ամբողջությամբ ներդնելով հնարավորություններս ժողովրդի առաջ ծառացած առաջնային խնդիրների լուծման ու երկրի զարգացման գործում:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

ՖԲ Գրառում Տիգրան Ուրիխանյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին