f

Անկախ

Խիստ անհրաժեշտ է Հայաստանի օգնությունը՝ Հալեպ հասցնելու անհրաժեշտ բժշկական սարքեր և առաջին օգնության պարագաներ․ Արաքս Փաշայան


Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վստահ եմ, որ պսակաձև ժահրից մահացած Հալեպի մեր հայրենակիցները Հայաստանում կամ հալեպյան մղձավանջից դուրս գտնվելու պարագայում կհաղթահարեին ծառացած խնդիրները։ Իսկ Հալեպում մնալու բոլոր փաստարկները այլևս սպառված են։


Վերջին օրերին մասնավորապես Հալեպի հայ համայնքում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել․ պսակաձև ժահրի վարակից բազմաթիվ հայ մարդիկ են մահացել բժշկական օգնության բացակայության կամ առողջապահական ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով։ Կա դեղորայքի սուր պակաս, ամենապարզ դեղերն անգամ անհասանելի են։ Հալեպում շնչառական սուր խնդիրներով օրական երեք հարյուր մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, դիմում է ստացիոնար բուժում ստանալու, սակայն Սիրիայում առողջապահական համակարգի փլուզման պատճառվ նրանց օգնություն գրեթե չի ցուցաբերվում։ Մասնավորապես, հայ համայնքի ներկայացուցիչների մահվան գույժերը վերջին օրերին ազդարարում են հալեպահայ մեդիա հարթակները։ Եթե դրան գումարենք Սիրիայում սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրները, պատերազմական իրավիճակն ու Արևմուտքի պատժամիջոցները, ապա պարզ կդառնա, թե ինչ բարդ ու անհաղթահարելի խնդիրների առաջ է կագնած հայ համայնքն այս օրերին։ Հընթացս, Հալեպում գործող ՀՀ մարդասիրական առաքելությունների խմբի բժիշկներն իրենց ամենօրյա աջակցությունն են ցուցաբերում Հալեպի բուժհաստատություններին, իսկ Հալեպում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր ուշադրության մեջ պահել հայ համայնքի խնդիրները։ 


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիահայ համայնքը գտնվում է նման ճգնաժամային իրավիճակում, խիստ անհրաժեշտ է Հայաստանի օգնությունը՝ Հալեպ հասցնելու անհրաժեշտ բժշկական սարքեր և առաջին օգնության պարագաներ։ Բեյրութին ցուցաբերվող աջակցության ֆոնին հալեպահայ համայնքի առաջ ծառացած սուր հիմնահարցերը, բնականաբար, չպետք է անտեսեն սիրիահայ համայնքի կենսական նշանակություն ունեցող խնդիրների կարևորությունը։

Արևմտահայերենով տպվող «Եռագույն» կայքը իր «Սիրիահայությունն էլ անհապաղ աջակցության կարիք ունի․մարդկային ձայներ պետք է հնչեն» նյութի մեջ մասնավորապես նշում է․  «Պատերազմական վիճակը պայմանականօրէն յաղթահարած սուրիահայութիւնը կը գտնուի անելանելի վիճակի մէջ։ Ռումբերու ձայնին եկած է փոխարինելու երկրի եւ հայկական համայնքի մէջ տարածուած համաճարակը, որ ամէն օր ռումբին համազօր մահուան գոյժ մը կը յայտարարէ»։


Վստահ եմ, որ պսակաձև ժահրից մահացած Հալեպի մեր հայրենակիցները Հայաստանում կամ Հալեպից դուրս գտնվելու պարագայում կհաղթահարեին ծառացած խնդիրները»։

Վստահ եմ, որ պսակաձև ժահրից մահացած Հալեպի մեր հայրենակիցները Հայաստանում կամ հալեպյան մղձավանջից դուրս գտնվելու...

Posted by Arax Pashayan on Wednesday, 12 August 2020

Արաքս Փաշայան Հալեպ նոր կորոնավիրուս

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին