Տոկիոյի երկու զբոսայգում զուգարաններ են տեղադրել թափանցիկ պատերով, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Upi-ին:
Կան տղամարդկանց, կանանց և ընդհանուր զուգարաններ: Մտահղացման իմաստն այն է, որ մարդը նախապես հասկանա՝ ազա՞տ է զուգարանը և մաքուր է արդյոք: Փականը գործելուց հետո պատերն անթափանցիկ են դառնում: Գիշերը խցիկները նաև գույնզգույն լույսերով ծառայում են զբոսայգու լուսավորությանը:
Նորության ստեղծողները զգուշացնում են, որ շատ կարևոր է փականով փակել դուռը, քանի որ ներսից պատերը թափանցիկ են մնում, ներսում գտնվող մարդը չի կարող հասկանալ՝ տեսնում են իրեն, թե ոչ: