f

Անկախ

Ոչ թե դիլետանտություն, այլ մարտնչող տգիտություն և խայտառակություն


Լսեցի Զարեհ Սինանյանի մտքի գոհարները։

Խորը մտավարժանքներ անելով հայոց հնագույն պատմության մեջ և որոշելով, որ Արգիշտի թագավորն ու Տիգրան Մեծը, այլ ազգեր են ուծացրել, Զարեհ Սինանյանը որոշել է հետևել հայոց թագավորներին և Հայաստան բերել ասորիներ, արաբների և այլ ազգերի և ․․․նրանց ուծացնել և հայ սարքել։

Եվ սույն այրը պետական ծառայո՞ղ է։ Դուք հասկանու՞մ եք, որ միայն այս խոսքերով արդեն, խորը վիրավորանք և անհանգստություն եք պատճառում, Հայաստանի քաղաքացի եզդիներին, ասորիներին , մոլոկաններին և այլ ազգությունների ներկայացուցիչներին։ Չէ՞ որ նրանք այս խոսքերը կհամարեն, որպես Հայաստանի պետական, այլ ազգերին ձուլմանն ուղղված քաղաքականություն։

Ինքս կողմ եմ տառապյալ ազգերին՝ մերձավոր արևելքի երկրներրի եզդիներին, ասորիներին, այլոց Հայաստանում հյուրընկալելու գաղափարին։ Բայց, այս խոսքերից հետո, դուրս է գալիս, որ մենք նրանց «հրավիրում» ենք «սպիտակ եղեռն» իրականացնելու՝ ձուլելու։ Ա՛յ քեզ հյուրընկալություն։ Չէ՞ որ այդ ազգերն ունեն ազգային արժանապատվություն, հակառակ դեպքում , արդեն ուծացաց կլինեին և չէին հալածվի։ Հանձնակատարի փոխարեն, ես ներողություն եմ խնդրում բոլոր այն ազգերից, ում նա նկատի է ունեցել ։

Եվ այս խոսքերն ասում է Սփյուռքի հանձնակատարն, այն դեպքում, որ նա պետք է քաջատեղյակ լիներ, թե որքան դժվար է սփյուռքում հայապահպանության հարցը։ Ըստ հանձնակատարի տրամաբանության, բոլոր այն երկրներում, ուր հայություն կա, պետք է տարվի հայության ուծացման պետական քաղաքականություն։

Սակայն, Զարեհ Սինանյանի խոսքերից ամենազավեշտալին, իհարկե, ճապոնացիների ծագումնաբանությունն էր։ Պարզվում է, որ ճապոնացիներն առաջացել են չինացիների և կորեացիների «սինթեզից»։ Ուղղակի « հանճարեղ» է ասված։ Զարեհ Սինանյանին կուզենայի բացատրել, որ տարբեր ազգեր կարող են առաջանալ միմյանցից տրոհվելով։ Իսկ միմյանց խառնվելով նոր ազգ չի առաջանում։ A ազգին գումարած B ազգ, չի դառնում C ազգ։ A ազգին գումարած B ազգ, կամ ձուլվում դառնում է A կամ B ազգ։

Ճապոնացիներից ներողություն խնդրելու, կարծում եմ կարիք չկա։ Եթե , նույնիսկ Հայաստանում Ճապոնիայի դեսպանն իմանա Զարեհ Սինանյանի ասածները, ընդամենը քմծիծաղ կտա։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Զարեհ Սինանյան խմբագրի ընտրանի

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին